Արդեն ավելի քան մեկ տարի՝ ուրբաթ օրերին, մեր ընթերցողներն անհամբեր սպասում են «Զրոյից» շարքի հերթական հերոսի հաջողակ պատմությանը: 2019-ին պատմել ենք 16 գործարարի մասին, որոնք զրոյից, առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների, հիմնել են իրենց ոլորտում խնդիր լուծող բիզնեսներ: Հայրենադարձ Մանեի «զրոյից» սկսած բիզնեսը Հայաստանում Մասնագիտությամբ տնտեսագետ Մանեն նորաձեւության ոլորտում իր բիզնեսը հիմնելիս չուներ դիզայների մասնագիտացում: Էկոլոգ Հովհաննեսն ու թիթեռ-փողկապների «զրոյից» բիզնեսը Հովհաննեսը «լրիվ զրոյից» է հիմնել իր բիզնեսը. նա կարել է սկսել տատիկի պահոցից մնացած կտորներով:Միջոցառումների կազմակերպիչ Էդուարդն ու նրա «զրոյից» բիզնեսը Էդուարդն ասում է՝ իր բիզնեսը մանր գույքի վարձույթով զբաղվող առաջին ընկերությունն է. ամբողջ պատմությունը սկսվել է երկու տաղավար-վրանից: Բարմեն Չինոն «զրոյից» գազավորված ջրի բիզնես է հիմնել Վահանի Chino's գազավորված ջրերի բիզնեսը կողմնակի աշխատանքից վերածվել է հիմնական եկամուտի ու դարձել «բարմենների ընկերը»: Ճարտարապետ Արեգը «զրոյից» ուսումնական կենտրոն է հիմնել Մինչեւ սեփական ճարտարապետական ուսումնական կենտրոն հիմնելը՝ Արեգը երեք տարի ուսանողներին դասավանդել է իր տան հյուրասենյակում:Գեղեցկության սրահ, որ Ջուլհակյանները «զրոյից» են հիմնել Հարությունը տարբեր վայրերում աշխատելուց հետո կնոջ հետ հիմնել է սեփական գեղեցկության սրահը, որի հաճախորդները հիմնականում շոու-բիզնեսից են:«DZZZ-ող» լույսերի բիզնես, որ ընկերները «զրոյից» են հիմնել Ճարտարապետ-դիզայներ Նիկոլայը ընկերների հետ հիմնել է դիզայն ստուդիա, պատրաստում է լուսավորման սարքեր ու զբաղվում դրանց դիզայնով: Հռիփսիմեն «զրոյից» թռիչք է տվել ANRIVA-ին Հռիփսիմեն բանկային ոլորտում երկար տարիներ աշխատելուց հետո հիմնել է միջազգային բեռնափոխադրումների եւ զբոսաշրջային ընկերություններ:«Զրոյից» բիզնես, երեք ընկեր, տասը խաղ «Այլ կերպ» խաղը նույնպես «զրոյից» է սկսվել: Երեք գործընկեր հիմնել են սեփական ընկերությունը, որը մինչ օրս թողարկել է 10 ինտելեկտուալ խաղ: Ազատը Volterman դրամապանակների $3 միլիոնը «զրոյից» է հավաքել Ազատ Թովմասյանին իր ստարտափի համար, Crowdfunding-ի օգնությամբ, հաջողվել է $3 մլն հավաքել: Աջակցել է 18 000 մարդ՝ 135 երկրից: Ուսանողները դասախոսի հետ «զրոյից» PR ընկերություն են հիմնել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտներն իրենց դասախոսին առաջարկել են սեփական բիզնեսը հիմնել ու Հայաստանում ճիշտ զարգացնել PR ոլորտը:Նկարիչ Բաբկենը «զրոյից» ակնոցների բիզնես է սկսել Բաբկենը եղբոր հետ հիմնել է փայտե ակնոցների արտադրությամբ զբաղվող բրենդ: Վերջերս նա իր բիզնեսը Երեւանից տեղափոխել է Գյումրի: Երբ ամուսինը կնոջ համար «զրոյից» ընտանեկան բիզնես է հիմնում Էդգարը եւ Թամարան զբաղվում են դրոշների արտադրությամբ եւ վաճառքով: Սա Թամարայի միակ աշխատանքն է. նրան միացել են քույրը, հայրը, մայրը:Վարդանը «զրոյից» ժամացույցների բիզնես է հիմնել Դիզայներ Վարդանը պատրաստում է ժամացույցներ: Դրանք այսօր համարվում են լավագույն նվերներից մեկը:Մանկության ընկերները «զրոյից» հիմնել են Coffee House-ը Ընկերներն ուսանող ժամանակ հիմնել են Հայաստանում առաջին սուրճի վաճառքի ցանցը: Սկսել են մեկ կրպակից, այժմ 10 մասնաճյուղ ունեն:Հովհաննեսի «զրոյից» հիմնած Aqlor.am-ն ու անարատ գյուղմթերքը Հովհաննեսը հիմնել է առցանց շուկա. գյուղացու ապրանքը ներկայացնում է իր կայքում, պատվերներն ու մթերքը ստանալուց հետո՝ ինքնուրույն առաքում:***2019թ. սեպտեմբերին Ամալի Խաչատրյանը «Զրոյից» շարքի համար հատուկ մրցանակի է արժանացել «Թվապատում» լրագրողական մրցույթում: Հեղինակ՝ Ամալի ԽաչատրյանՆախագծի ղեկավար՝ Տաթեւ ՀովհաննիսյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 58616