Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Ուրբաթ, Հուլիս 31
6 առաջարկ
1 առաջարկ
2 առաջարկ
Թարմացված է՝ 10.03.2025 թ. Ընկերությունը սկսել է աշխատել 2008 թվականի հունիս ամսից:ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 23 Լիցենզիա, տրված 27.06.2008թ.:Ընկերության միակ բաժնետեր է հանդիսանում «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամը»:Ընկերության առաքելությունն է աջակցել գյուղացուն ունենալ արդյունավետ ֆերմերային տնտեսություն:«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը ծառայություններ է մատուցում Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում:2009 թ.-ի հունիսից ընկերությունը մասնակցում է ՀՄՀ-Հայաստանի Ջրից դեպի Շուկա ծրագրի վարկային բաղադրիչի իրականացմանը:2011թ.-ի օգոստոսից Գերմանահայկական Հիմնադրամ ծրագրերի կառավարման գրասենյակի կողմից իրականացվող «ՓՄՁ ֆինանսական միջոցների հասանելիության» վարկային ծրագրի շրջանակներում կազմակերպությունն իրականացնում է միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորում:2014թ.-ի հունիսից Հայաստանում Ասիական զարգացման բանկի գրասենյակի կողմից իրականացվող «Կանանց ձեռներեցության ոլորտի աջակցման եւ զարգացման ծրագրի» շրջանակներում կազմակերպությունն իրականացնում է միկրո, փոքր եւ միջին կին ձեռնարկատերերի վարկավորում:Ջինիշյան հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) հետ համագործակցության արդյունքում 2011 թ.-ի սեպտեմբերից «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն ցածր տոկոսադրույքով եւ արտոնյալ պայմաններով վարկեր է տրամադրում Հայաստանի գյուղացիական կոոպերատվիներին:«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2014 թվականից ի վեր մասնակցում է KfW բանկի կողմից ֆինանսավորվող «ՀՀ Գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրի» միջոցների տեղաբաշխման գործընթացին:Կազմակերպությունն իրականացնում է «Ուրախ ֆերմեր» վարկային պրոդուկտի ծառայությունների մատուցումը դյուրին եւ հասանելի պայմաններով:Ներկայում կազմակերպությունն ունի 4 մասնաճյուղ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի եւ Կոտայքի մարզերում, ինչպես նաեւ երկու ներկայացուցչություն՝ Արտաշատում եւ Շիրակի մարզերում:2017 թվականի սեպտեմբերից «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն մասնակցում է Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին:2018 թվականի հուլիսից ընկերությունը մասնակցում է Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին:2021 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպության ընդհանուր կապիտալը կազմում է 1,407,324 հազ. դրամ, ակտիվները` 10,887,728 հազ. դրամ, պարտավորությունները` 9,480,404 հազ. դրամ:Կազմակերպության գործունեության հիմնական ուղղվածությունն է`• Վարկերի տրամադրում ֆերմերներին եւ գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններին• Բիզնես վարկեր• Գյուղատնտեսական մեքենա/սարքավորումների ֆինանսական լիզինգ«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող վարկատեսակների սակագներին կարող եք ծանոթանալ այս հղումով:Վարկային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը 2021թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 64 մարդ:
31.07.2026 | 09:46 Նորություններ
Մաքսիմ Ռեշետնիկով. Հեշտությամբ կփոխարինենք հայկական ապրանքները
30.07.2026 | 17:59 Նորություններ
Evocabank-ը եւ Green Rock-ը մեկնարկել են բանկի նոր գլխամասի նախագիծը
30.07.2026 | 22:30 Հոդվածներ
Համաշխարհային ֆինանսական մասնատման հետեւանքները
21.07.2026 | 22:30 Հարցազրույցներ
Կարեն Եղիազարյան. Բանկային ոլորտում լավագույն AI-ն անտեսանելի է
28.07.2026 | 12:43 Նորություններ
«Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը՝ հայ-բրիտանական համագործակցության նոր էջ
28.07.2026 | 17:52 Նորություններ
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
07.07.2026 | 17:36 Նորություններ
Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
13.07.2026 | 17:42 Նորություններ
IDBank-ը հաճախորդների շնորհակալության օր է անցկացրել Վանաձորում
08.07.2026 | 14:50 Նորություններ
Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր
09.07.2026 | 17:29 Նորություններ
IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau