Wilco-ի անվանումը պատահական չէ ընտրված։ Այն կապված է ավիացիոն հաղորդակցության լեզվի հետ․ «Will comply» նշանակում է՝ հրահանգն ընդունված է, այն կկատարվի։ Այս գաղափարից էլ ծնվել է ընկերության աշխատանքի փիլիսոփայությունը. Wilco-ն ներկայանում է որպես հաճախորդի «երկրորդ օդաչու»՝ մեկը, ով չի վերցնում ղեկը, չի որոշում՝ ուր պետք է թռչել, բայց անհրաժեշտ պահին օգնում է պահպանել ուղղությունն ու հաղթահարել տուրբուլենտությունը։Կապիտալի կառավարման հիմքում, ըստ Wilco-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Բելիշեվայի, պարզ սկզբունք է՝ հաճախորդի փոխարեն որոշումներ չկայացնել, այլ օգնել նրան ավելի լավ հասկանալ սեփական նպատակները, ռիսկերը եւ հնարավորությունները։ Հաճախորդը շարունակում է մնալ իր «ինքնաթիռի» օդաչուն․ նա է որոշում իր կյանքի, ընտանիքի եւ բիզնեսի ուղղությունը, իսկ Wilco-ն փորձում է լինել այն մասնագետը, որը տեսնում է ամբողջ ճանապարհը։Այս մոտեցումը հատկապես կարեւոր է այն ընտանիքների համար, որոնց կապիտալը վաղուց դուրս է եկել պարզապես ներդրում կատարելու տրամաբանությունից։ Այստեղ խոսքն արդեն ոչ միայն ակտիվների կառավարման, այլեւ բիզնեսի կառուցվածքի, հարկային եւ իրավական հարցերի, ժառանգության, երեխաների կրթության եւ հաջորդ սերնդի պատրաստման մասին է։Ընկերության պատմության նոր էջWilco-ի ներկայիս պատմությունը Հայաստանում սկսվեց մոտ մեկ տարի առաջ, երբ 2008 թվականից գոյություն ունեցող ընկերությունը ձեռք բերեց նոր սեփականատեր, նոր առաքելություն եւ ենթարկվեց վերաբրենդավորման: Ղեկավարությունն իր առջև նպատակ էր դրել տեղական ներդրումային ընկերությունից անցում կատարել ակտիվների կառավարման միջազգային մակարդակի ընկերության։«Ինձ համար ամենամեծ մարտահրավերը ոչ բիզնես-մոդելն էր եւ ոչ էլ հաճախորդներ գտնելը։ Ամենաբարդ հարցը մարդիկ էին։ Պետք էր հասկանալ՝ կարո՞ղ ենք հավաքել այնպիսի թիմ, որը ոչ միայն բարձր մասնագիտական փորձ ունի, այլեւ հավատում է Հայաստանի երկարաժամկետ ներուժին», - բացատրում է Իրինա Բելիշեվան։Այսօր Wilco-ի թիմում աշխատում են առաջատար մասնագետներ Հայաստանից եւ տարբեր երկրներից, որոնց մի մասը Հայաստան է տեղափոխվել ընտանիքներով։ Տնօրենը թիմի ձեւավորումը համարում է առաջին տարվա կարեւորագույն ձեռքբերումներից մեկը։Տարբեր շուկաներից եկած մարդկանց փորձը, նրա գնահատմամբ, ընկերությանը լրացուցիչ դինամիկա է հաղորդում։ Միեւնույն ժամանակ, տարբեր մասնագիտական եւ մշակութային փորձերի կողքին անհրաժեշտ է նաեւ ընդհանուր արժեքային համակարգ։ Wilco-ի դեպքում այդ արժեքներն են վստահությունը, ստեղծարարությունն ու կենսունակությունը։Պրոդուկտը ոչ թե առաջինն է, այլ վերջինըWealth management-ի եւ ավանդական ներդրումային ընկերությունների սպասարկման միջեւ գլխավոր տարբերություններից մեկն այն է, թե որտեղից է սկսվում աշխատանքը։ Դասական մոդելում նախ ստեղծվում է ֆինանսական պրոդուկտ, հետո այն առաջարկվում է հաճախորդին։ Իրինա Բելիշեվան Լուսանկարը՝ Wilco «Մեզ մոտ տրամաբանությունը հակառակն է. նախ պետք է հասկանալ մարդու կամ ընտանիքի կարիքը, հետո սկսել լուծումը կառուցել։ Յուրաքանչյուր ընտանիք ունի իր իրավիճակը, իր նպատակները եւ իր չափանիշները։ Նույն լուծումը բոլորի համար չի կարող աշխատել», - ասում է Իրինա Բելիշեվան։Բայց այս համակարգը կենսունակ կլինի միայն այն դեպքում, երբ հաճախորդը պատրաստ է բաց խոսել իր ֆինանսական կյանքի մասին։«Մենք, կարելի է ասել, հանդես ենք գալիս որպես ընտանեկան բժիշկ. եթե մարդը մեզ չի պատմում ամբողջը, մենք չենք կարող ամբողջական լուծում տալ», - ասում է Իրինա Բելիշեվան։Այդ պատճառով Wilco-ի համար վստահությունը պարզապես ծառայության բաղադրիչ չէ, այլ դրա հիմքը։Երբ ամենակարեւոր ֆինանսական հարցը փողը չէԸնկերության՝ արդեն Wilco նոր անվամբ հայկական շուկայում գործունեության առաջին տարվա ընթացքում առանձնացել են մի քանի հարցեր, որոնք հաճախորդների համար աստիճանաբար ավելի ու ավելի կարեւոր են դառնում։«Շատ բիզնեսներում ռազմավարական հորիզոնը դեռ սահմանափակվում է մեկ տարով։ Բայց երբ խոսում ենք ընտանիքի կապիտալի մասին, պետք է մտածել ոչ միայն հաջորդ տարվա, այլեւ հաջորդ տասնամյակների մասին։ Այստեղ հարցը միայն այն չէ, թե ինչպես ավելի շատ գումար վաստակել։ Ավելի բարդ հարցն այն է, թե ինչ կլինի հետո այդ ստեղծած արժեքի հետ», - ասում է Իրինա Բելիշեվան։Ու հենց այստեղ է առաջ գալիս ժառանգության թեման։«Ի՞նչ կլինի, եթե վաղը ես չլինեմ»Կապիտալ ստեղծելը, այն պահպանելը եւ հաջորդ սերնդին փոխանցելը երեք տարբեր խնդիրներ են։ Հայաստանի ձեռնարկատիրական միջավայրում առաջին երկու ուղղությունները անկախությունից ի վեր երկար ժամանակ առաջնահերթ են եղել, սակայն այսօր ավելի ու ավելի հաճախ առաջ է գալիս նաեւ երրորդը։«Սա ընտանիքների համար հաճախ ամենադժվար խոսակցություններից մեկն է, որովհետեւ այն միաժամանակ վերաբերում է եւ՛ փողին, եւ՛ մահվան թեմային։ Դու կարող ես ստեղծել մեծ բիզնես, բայց քո երեխաները կարող են ապրել այլ երկրում, ունենալ այլ մասնագիտություն կամ պարզապես չցանկանան շարունակել ընտանեկան գործը», - ասում է Իրինա Բելիշեվան։Այդ դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք հաջորդ սերունդը հասկանում է, թե ինչ է ստեղծվել, պատրա՞ստ է ստանձնել այդ պատասխանատվությունը, եւ եթե ոչ՝ ինչպե՞ս պետք է կառուցել կապիտալի փոխանցման համակարգը։ Wilco-ի համար սա արդեն միայն մասնավոր ընտանիքների խնդիր չէ։ Ընկերությունը այն դիտարկում է որպես Հայաստանի կայուն տնտեսական զարգացման գրավականներից մեկը։Գիտելիք՝ հաջորդ սերնդին ժառանգություն թողնելուց առաջԱյս տրամաբանությամբ Wilco-ն սկսել է Next Generation եւ ֆինանսական գրագիտության նախաձեռնությունները։ Ընկերությունը փորձում է աշխատել նաեւ այն սերնդի հետ, որը ապագայում պետք է որոշի՝ ի՞նչ բիզնեսներ ստեղծել, որտե՞ղ ապրել, ինչպե՞ս ներդնել եւ ինչպես կառավարել սեփական կապիտալը։Ծրագրերը նախատեսում են տարբեր տարիքային խմբերի երեխաների եւ ժառանգների հետ աշխատանք՝ ֆինանսական գրագիտությունից մինչեւ մասնագիտական կողմնորոշում եւ բիզնեսների աշխատանքի մասին պատկերացում։«Մենք արդեն անցկացրել ենք փորձնական Discovery Day (Բացահայտման օր), որի ժամանակ 11-14 տարեկան երեխաները ծանոթացան մեր բիզնեսի աշխատանքի սկզբունքներին։ Նրանց հետաքրքրությունը մեծ էր, եւ նրանք ցանկություն հայտնեցին ծանոթանալ նաեւ այլ ոլորտների աշխատանքին», - ասում է Իրինա Բելիշեվան։Ոչ ոք չգիտի՝ ինչպիսին կլինի շուկան 10 տարի հետոՀայաստանի ֆինանսական շուկայի ապագայի մասին խոսելից Իրինա Բելիշեվան առանձնացնում է մի քանի միտումներ, որոնք կարող են փոխել այն՝ ֆինանսական գրագիտության աճը, ներդրումային գործիքների ընդլայնումը եւ բնակչության խնայողությունների աստիճանական տեղափոխումը ֆինանսական համակարգ։ Իրինա Բելիշեվան Լուսանկարը՝ Wilco «Պետք է փոխվի նաեւ վերաբերմունքը փողի նկատմամբ։ Խնայողությունը պարզապես պահելու փոխարեն պետք է աստիճանաբար մուտք գործի ֆինանսական համակարգ։ Այստեղ իր դերն ունի եւ՛ պետությունը, եւ՛ Կենտրոնական բանկը, եւ՛ մասնավոր ֆինանսական կառույցները՝ բանկերը, բրոքերները, ներդրումային եւ wealth management ընկերությունները։ Բայց միայն գործիքները բավարար չեն։ Ներդրումների աճի համար անհրաժեշտ է նաեւ վստահություն՝ ֆինանսական ինստիտուտների, կարգավորող միջավայրի եւ երկրի նկատմամբ», - ասում է Իրինա Բելիշեվան։Հայաստանը՝ ոչ միայն կապիտալ ներգրավող, այլեւ կապիտալ կապող երկիրWilco-ի տեսլականում Հայաստանի համար կարեւոր ուղղություններից մեկը նաեւ սփյուռքի եւ Հայաստանի միջեւ կապիտալի հոսքերի ստեղծումն է։«Ես դա չեմ պատկերացնում որպես սփյուռքի կապիտալը պարզապես Հայաստան բերելու փորձ։ Խոսքը կամուրջներ կառուցելու մասին է։ Դրանք պետք է հնարավորություն տան Հայաստանից դուրս գտնվող հայերին մասնակցել Հայաստանի ներդրումային նախագծերին, իսկ Հայաստանից՝ հասանելիություն ստանալ միջազգային շուկաներին», - ասում է Իրինա Բելիշեվան։ Այս մոդելի դեպքում Հայաստանը կարող է աստիճանաբար դառնալ ոչ միայն կապիտալ ներգրավող երկիր, այլեւ ֆինանսական կապերի հանգույց տարբեր շուկաների միջեւ։Wilco-ի նպատակն է հաճախորդին տալ այդ երկու ուղղությամբ շարժվելու հնարավորություն՝ պահպանել կապը Հայաստանի հետ եւ միաժամանակ հասանելիություն ունենալ այլ շուկաների նկատմամբ։«Ինքնաթիռն արդեն օդում է»Ընկերության ղեկավարության գնահատմամբ՝ վերագործարկումից հետո կառուցվել է այն հիմքը, որի վրա պետք է ձեւավորվի հաջորդ փուլը։ Իրինա Բելիշեվան Լուսանկարը՝ Wilco «Հիմա առաջնային նպատակը ակտիվների եւ եկամուտների աճն է։ Եթե սկզբում մեր խնդիրն էր կառուցել ինքնաթիռը, ապա հիմա ես կարող եմ ասել՝ ինքնաթիռն արդեն օդում է եւ բարձրություն է հավաքում։ Առաջիկայում չենք բացառում նաեւ միջազգային ընդլայնումն ու նոր գործընկերությունների ստեղծումը», - ասում է Իրինա Բելիշեվան։ Այս մեկ տարվա ընթացքում Իրինա Բելիշեվան Դուբայում արժանացել է «Leading Woman in Wealth Management» մրցանակին։ Նրա համար այդ ճանաչումը միայն անհատական ձեռքբերում չէ, այլեւ միջազգային հարթակում Հայաստանի ֆինանսական շուկայի մասին խոսելու հնարավորություն։Աստղիկ Հովհաննեսով Tweet Դիտում՝ 6771