Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) գործարկել է Pontes-ը՝ թոքենացված ակտիվներով մեծածախ հաշվարկների լուծումը։ Pontes-ը թույլ կտա թոքենացված ակտիվներով մեծածախ գործառնությունների հաշվարկներն իրականացնել կենտրոնական բանկի փողերով։ Դա կարագացնի գործարքների կատարումը եւ կբարձրացնի դրանց արդյունավետությունը՝ միավորելով ակտիվի կենսափուլի մի քանի փուլեր՝ թողարկումից ու առեւտրից մինչեւ հաշվարկներ, պահպանում եւ սպասարկում։Pontes-ն առաջարկում է «ծառայությունների հիմնական փաթեթ, որը ժամանակի ընթացքում կընդլայնվի՝ շուկայի կարիքներին եւ տեխնոլոգիական զարգացմանը համապատասխան», նշել են ԵԿԲ-ում։Հարթակն արդեն օգտագործում են շուկայի մի շարք մասնակիցներ, այդ թվում՝ Deutsche Bank-ը, Եվրոպական ներդրումային բանկը եւ Clearstream-ը։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 535