Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Չորեքշաբթի, Սեպտեմբեր 02
5 առաջարկ
6 առաջարկ
0 առաջարկ
Թարմացված է. 21.07.2026
«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն գրանցվել և լիցենզավորվել է 2006թ. մարտին: ՀՀ Կենտրոնական Բանկի լիցենզիա թիվ 13:ՖԻՆՔԱ Հայաստանը իր գործունեությունը սկսել է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն 1999 թվականին ՝ փոքր վարկեր տրամադրելով ֆերմերներին և փոքր բիզնեսի սեփականատերերին:ՖԻՆՔԱ Հայաստանը առաջամարտիկ է ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնման ոլորտում: Տարիների փորձով և համաշխարհային ցանցի աջակցությամբ մենք տրամադրում ենք ծառայություններ, որոնք օգնում են մեր հաճախորդներին հասնել իրենց ֆինանսական նպատակներին և կառուցել ավելի լավ ապագա:ՖԻՆՔԱ Հայաստանը հզորացնում է հաճախորդներին՝ տրամադրելով այն ապրանքները, ծառայությունները և կրթությունը, որն ամենաանհրաժեշտ է նրանց կենսամակարդակը բարելավելու, ֆինանսական առողջություն և ճկունություն ստեղծելու համար։Մենք պարտավորվում ենք ընդլայնել ֆինանսական ծառայությունների հասանելիությունը ողջ Հայաստանում, հատկապես կանանց և գյուղաբնակ ձեռներեցների համար, ովքեր ավանդաբար չեն ստացել իրենց պատշաճ սպասարկումը, իրենց համար նախատեսված յուրահատուկ ծառայությունները։ ՖԻՆՔԱ Հայաստանը իր հաճախորդներին տրամադրում է թափանցիկ, անհատականացված ծառայություններ և ծրագրեր, որոնք նպաստում են համայնքի աճին:ՖԻՆՔԱ Հայաստանը արժանացել է Հաճախորդների պաշտպանության ոսկե մակարդակի վկայագրի, որը շնորհվել է MFR միջազգային վարկանշային գործակալություն կողմից՝ հիմնվելով Cerise+SPTF-ի տրամադրած ուղեցույցների վրա։ Այս վկայագրով ապացուցվում է, որ ՖԻՆՔԱ Հայաստանը համապատասխանում է Հաճախորդների պաշտպանության ամենախիստ չափանիշներին, որոնք սահմանված են Cerise+SPTF-ի Սոցիալական արդյունավետության կառավարման համընդհանուր ստանդարտներում։«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն ներկայումս ունի թվով 33 մասնաճյուղերի ցանց Հայաստանի բոլոր մարզերում և առաջարկում է հետևյալ վարկատեսակները`Բիզնես վարկեր, որոնք նախատեսված են այն ձեռներեցների համար, ովքեր ցանկանում են զարգացնել և/կամ խթանել իրենց բիզնեսը:Գյուղատնտեսական վարկեր, որոնք նախատեսված են գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց համար, ում միջոցներ են անհրաժեշտ իրենց տնտեսության աճի ու զարգացման համար:Սպառողական վարկեր, որոնք նախատեսված են այն անհատների համար, ում միջոցներ են անհրաժեշտ՝ տարաբնույթ սպառողական նպատակներով:Հիփոթեքային վարկ, որը տրամադրվում է բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով։ ԱՊՊԱ վարկ, որը նախատեսված է տարեկան կտրվածքով պարտադիր վճարում հանդիսացող ավտոմեքենայի ԱՊՊԱ-ի արագ, հարմարավետ և բացառիկ պայմաններով վճարումն իրականացնելու համար։ Վարկատեսակը միակն է հայաստանյան ֆինանսական շուկայում։Կանայք բիզնեսում». այս վարկը մշակվել է կին ձեռներեցներին մատչելի ֆինանսավորում տրամադրելու նպատակով՝ բիզնես ստեղծելու և զարգացնելու համար:Ագրո թեթև քեշ. ստացեք ֆինանսավորում վարկի արագ հաստատման գործընթացի շնորհիվ և ապահովեք անհրաժեշտ միջոցներ գյուղատնտեսական գործունեության զարգացման համար:
«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն գրանցվել և լիցենզավորվել է 2006 թվականի մարտին, ՀՀ Կենտրոնական բանկի լիցենզիա թիվ 13: Կազմակերպության հիմնադիրն է հանդիսանում «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան կազմակերպությունը, որը 2011թ. նոյեմբերի 1-ին բաժնետոմսերի մի մասը փոխանցեց «ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Կոոպերատիվ Յու. Էյ.» նիդերլանդական կազմակերպությանը: «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» կազմակերպությունը հիմնադրվել է 1984թ-ին ԱՄՆ-ում` Ջոն Հաթչի կողմից, որն էլ իր հերթին հիմնադրել է միկրոֆինանսական կազմակերպություններ Եվրասիայի, Միջին Արևելքի, Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի մի շարք երկրներում:
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ներկայումս ունի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանց Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում: Ներկայումս «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն տրամադրում է հետևյալ վարկատեսակները`
Բիզնես վարկեր
Նախատեսված են բիզնեսով զբաղվող անձանց համար, ովքեր ուզում են զարգացնել, ընդլայնել և/կամ խթանել իրենց բիզնեսը:
Գյուղ վարկեր
Նախատեսված են գյուղացիական տնտեսություն վարող անձանց համար, ում միջոցներ են անհրաժեշտ իրենց տնտեսության կայուն աճն ապահովելու համար:
01.09.2026 | 10:49 Ֆինտեխ
Սինգապուրը $173 միլիոն կհատկացնի ֆինտեխ էկոհամակարգի զարգացման համար
28.08.2026 | 17:44 Նորություններ
IDBank-ն առաջարկում է աշխատավարձը դարձնել ֆինանսական գործիք
31.08.2026 | 12:32 Նորություններ
Ամուլսարի շրջակա համայնքների զարգացման համար Լիդիան Արմենիան տարեկան կհատկացնի $7-9 մլն
26.08.2026 | 11:33 Նորություններ
IDBank-ը զգուշացնում է համերգների եւ փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարությունների մասին
25.08.2026 | 10:02 Հոդվածներ
«Մենք հաճախորդի երկրորդ օդաչուն ենք». Wilco-ի մոդելը
06.08.2026 | 13:59 Նորություններ
Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի
07.08.2026 | 15:41 Նորություններ
IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին
07.08.2026 | 17:40 Նորություններ
Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում
10.08.2026 | 16:14 Ֆինտեխ
Revolut-ը լիարժեք եվրոպական բանկային լիցենզիա է ստացել
19.08.2026 | 10:26 Ֆինտեխ
Visa-ն եւ Mastercard-ը միացել են Agentic Payments Alliance-ին
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau