Visa-ն եւ Mastercard-ը միացել են Agentic Payments Alliance-ին

19.08.2026 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Visa-ն եւ Mastercard-ը միացել են Agentic Payments Alliance (APA) դաշինքին:


Դաշինքի ստեղծման նախաձեռնողը ստեյբլքոինների Rain հարթակն է, հաղորդում է Finextra-ն:

Դաշինքը գործելու է որպես աշխատանքային կոալիցիա, որը միասնաբար ղեկավարվելու է հիմնադիրների կողմից: Մասնակիցները (արդեն ավելի քան 25 կազմակերպություն) համատեղ կսահմանեն միավորման կանոնադրությունն ու առաքելությունը:

Սպասվում է, որ առաջին փուլում աշխատանքը կներառի համատեղ հետազոտություններ եւ հայեցակարգային շրջանակների մշակում, գործակալների նույնականացման ու լիազորման ստանդարտների փորձարկում, ինչպես նաեւ փոխգործակցություն կարգավորող մարմինների հետ:

«Ոչ մի ընկերություն չպետք է միանձնյա որոշի, թե ինչպես են գործակալները գործարքներ իրականացնելու: Դա պետք է բխի ենթակառուցվածք ստեղծող հարթակներից, կանոններ սահմանող կարգավորողներից եւ նորարարներից, ովքեր բոլորից լավ գիտեն, թե ինչպես են գործակալներն կիրառվում արդեն այսօր», - ասել է Rain-ի գլխավոր գործադիր տնօրեն Ֆարուք Մալիքը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 7829

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW