Պարտատոմսերի նախորդ երկու թողարկումների ամբողջ ծավալը ռեկորդային կարճ ժամկետներում տեղաբաշխելուց հետո Ամիօ բանկը ներկայացնում է ներդրումային եւս մեկ հնարավորություն՝ սեպտեմբերի 18-ից սկսելով ՀՀ դրամով նոր պարտատոմսերի տեղաբաշխումը՝ 9.5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ։ Թողարկման պայմաններն են՝• Թողարկման ծավալ՝ 3 մլրդ ՀՀ դրամ,• Արժեթղթերի քանակ՝ 30,000 հատ,• Արժեթղթի անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ,• Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9.5%,• Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային,• Շրջանառության ժամկետ՝ 24 ամիս:Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։Բանկից հայտնել են, որ պարտատոմսերը կարող եք ձեռք բերել նաեւ AMIO Mobile հավելվածով՝ առանց բանկ այցելելու։ Եթե դեռ Ամիօ բանկի հաճախորդ չեք, ներբեռնեք հավելվածն այստեղ:Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 22.07.2026թ. թիվ 1/310 Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրին եւ դրա լրացումներին ծանոթացեք այստեղ, իսկ թղթային տարբերակը ձեռք բերեք Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղում:Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1006