Banks
Ճամփորդություն պլանավորելիս առաջին քայլերից մեկը ավիատոմս գնելն է. այստեղից էլ կարող եք սկսել խնայել։
Ամիօ բանկից հայտնել են, Amio Pro փաթեթով հնարավորություն ունեք ստանալու 20% քեշբեք ավիաընկերությունների պաշտոնական կայքերից գնված ավիատոմսերի համար։
Խնայած գումարն էլ կարող      օգտագործել ճամփորդության ընթացքում՝ նոր վայրեր բացահայտելու, թանգարաններ այցելելու, գնումների կամ նոր փորձառությունների համար։
Մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Նշվում է, որ ամսական քեշբեքի նվազագույն չափը 500 ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 20,000 ՀՀ դրամ։ Փաստացի վճարվող քեշբեքից նվազեցվելու է 20% եկամտային հարկ։
Հայաստանի քննչական կոմիտեն այսօր հայտնել է, որ բանկից 802 միլիոն դրամի հափշտակություն եւ փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է, հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասված է.
«Հայաստանի քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերեւույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, Ս․Ղ․-ն տեղեկանալով համակարգչային համակարգ հանդիսացող ընկերության էլեկտրոնային հավելվածի ծրագրային ապահովման մոդուլի՝ հաշվից քարտ եւ քարտից քարտ փոխանցումներ կատարելիս ծրագրում հաշվի մնացորդի ստուգման գործառույթ իրականացնելու տեխնիկական խոտանի մասին, 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչեւ 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, նույն բանկում իր հաշվին ունենալով ընդամենը 92 հզր ՀՀ դրամ, վերը նշված հավելվածի միջոցով ապօրինի՝ առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, համակարգչային համակարգում 2709 անգամ մուտքագրել է համակարգչային տվյալ հանդիսացող փոխանցման թվային տարբեր արժեքներ, ինչի արդյունքում նշված խոտանով պայմանավորված իր քարտային հաշվին գեներացրել է 802 մլն 568 հզր ՀՀ դրամ, որը նույն խոտանով պայմանավորված՝ համակարգի կողմից դիտարկվել է որպես բարեհաջող կատարված գործարք:
Նշված եղանակով Ս․Ղ․-ն հափշտակել է ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 802 մլն 568 հզր ՀՀ դրամը եւ հնարավորություն ունեցել տնօրինել այն։
Բացի այդ, 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Ս.Ղ.-ն նպատակ ունենալով խեղաթյուրել ակնհայտ հանցավոր ծագում ունեցող՝ ընկերությունից հափշտակված առանձնապես խոշոր չափերով՝ 711 մլն 511 հզր ՀՀ դրամի ձեռքբերման աղբյուրը, հափշտակված գումարին օրինական տեսք հաղորդելու եւ հափշտակության համար քրեական պատասխանատվությունից խուսափելու դիտավորությամբ, օգտվելով կրիպտոակտիվների անանունության եւ նույնականացման բարդությունից, հափշտակված գումարները փոխանցել է ՀՀ-ում կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող տնտեսվարողների հաշիվներին՝ փոխակերպելով հափշտակված միջոցները կրիպտոակտիվների, իսկ մնացած մասը փոխանցել է ավելի քան 100 ֆիզիկական անձանց քարտային հաշիվներին:
Նրա նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:Ս.Ղ.-ն կալանավորվել է:
Այս ամառ եւս Իդրամի եւ IDBank-ի աջակցությամբ «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի 200 սան Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից մասնակցել է «Մանկապատանեկան սպորտային-տուրիստական վրանային ճամբարին»։
Ընկերությունից հայտնել են, որ օգոստոսի 11-ից 16-ը երեխաները հնարավորություն են ունեցել համատեղել ակտիվ հանգիստն ու նոր գիտելիքները․ սովորել են կողմնորոշվել բարդ տեղանքում, ծանոթացել առաջին բուժօգնության հիմունքներին, իսկ ճամբարային օրերից մեկը նվիրված էր ֆինանսական գրագիտությանը։
Իդրամի եւ IDBank-ի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի հետ երեխաները քննարկել են ֆինանսների ճիշտ կառավարման, անկանխիկ վճարումների եւ ֆինանսական անվտանգության հիմնական կանոնները։
Իդրամն ու IDBank-ը երկրորդ տարին անընդմեջ ֆինանսավորում են այս ճամբարի անցկացումը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում։ Երեխաների ֆինանսական եւ թվային գրագիտության զարգացումը ընկերությունների սոցիալական պատասխանատվության կարեւոր ուղղություններից է։
Տարբեր ուսումնական հաստատություններում եւ ճամբարներում իրականացվող «Ֆինանսապես գրագետ՝ Իդրամի եւ IDBank-ի հետ» արշավը շարունակվում է՝ օգնելով երեխաներին դեռ վաղ տարիքից ձեռք բերել առօրյա կյանքում անհրաժեշտ ֆինանսական գիտելիքներ եւ հմտություններ։
Շուրջ 20 տարի առաջ Արամ Մնացականյանը մեկնարկեց իր բիզնես գործունեությունը՝ արտադրելով բարձրորակ ներքնակներ։ Սկզբում Արամն աշխատում էր սեփական ձեռքերով պատրաստած մեխանիկական հաստոցով, որն առ այսօր նորագույն հաստոցների կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում։
Տարիների ընթացքում Արամն ընդլայնում է արտադրական ծավալները, համալրում արտադրությունն ու ավտոմատացնում ներքնակների պատրաստման ամբողջ գործընթացը։
Այժմ Արամ Մնացականյանի Royal Mattresses ընկերությունը պատրաստում է շուրջ 30 տեսակ ներքնակ` էկոնոմ դասից մինչեւ օրթոպեդիկ, ինչպես նաեւ բազմատեսակ անկողնային պարագաներ, վերմակներ ու ծածկոցներ:
Royal Mattresses-ի զարգացման ճանապարհին գործընկերներ են դարձել Ակբա բանկն ու լիզինգային շուկայի առաջատար Ակբա լիզինգը, որոնց աջակցությամբ էլ ընկերությունն ընդլայնվել է եւ արտադրությունը համալրել նորագույն հաստոցներով։
«Ի սկզբանե որոշել էինք արտադրել փափուկ կահույքի համար նախատեսված զսպանակային համակարգեր, եւ այդ մի զսպանակի պատմությունից սկսվեց մեր բիզնեսն ու վերածվեց ներքնակների, անկողնային պարագաների ու նաեւ մահճակալների արտադրության։ Ժամանակի ընթացքում, երբ արտադրանքի ծավալները մեծանում էին, անհրաժեշտություն առաջացավ ավտոմատացնել բոլոր գործընթացները։ Այս փուլում մեր գործընկերը դարձավ Ակբա բանկը, որի հետ աշխատում ենք մինչեւ այսօր։ Տարիներ անց սկսեցինք համագործակցել նաեւ Ակբա Լիզինգի հետ, որի աջակցությամբ էլ մի քանի հաստոց ձեռք բերեցինք»,- նշել է Royal Mattresses ընկերության տնօրեն Արամ Մնացականյանը։
Royal Mattresses ընկերությունն այժմ ունի չորս խանութ-սրահ Երեւանում եւ Վանաձորում: Ընկերությունը շարունակում է զարգացնել իր արտադրությունն ու ընդլայնել գործունեությունը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Օգոստոսի 13-ին Էստոնիայի կառավարությունը որոշում է կայացրել աջակցել Եվրոպական միության կանոնակարգին՝ հայկական ծագման ապրանքների նկատմամբ ինքնավար առեւտրային միջոցներ (ATM) սահմանելու վերաբերյալ։
«Հայերն հստակ արտահայտել են ժողովրդավարական երկրում ապրելու ցանկությունը, որը կարգավորում է հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւ ամրապնդում համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Սակայն Ռուսաստանը փորձում է խոչընդոտել Հայաստանին՝ շարունակելու իր ժողովրդի ընտրած ուղին, այդ թվում՝ լայնամասշտաբ առեւտրային սահմանափակումներ մտցնելով։ Այս իրավիճակում Էստոնիան գտնում է, որ ԵՄ-ն պետք է Հայաստանին աջակցելու ուղիներ փնտրի», - հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։
«Այս միջոցառումը համապատասխանում է Էստոնիայի ավելի լայն արտաքին քաղաքական նպատակին՝ աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայունությանը, եվրոպական ուղուն եւ ԵՄ-ի հետ առեւտրային համագործակցությանը՝ միաժամանակ նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում», - նշել է էստոնացի նախարարը։
- Ձեր մասնագիտական ճանապարհը հիմնականում կապված է կապիտալի շուկայի հետ։ Եթե տարիներ առաջ ինչ-որ մեկն ասեր, որ մի օր կղեկավարեք Հայաստանի ֆոնդային բորսան, կհավատայի՞ք դրան։
- Հայաստանի ֆոնդային բորսան, որպես ընկերություն, կապիտալի շուկայի առանցքային ենթակառուցվածքներից մեկն է։ Այդ պատճառով ոչ թե հավատում էի, որ մի օր կղեկավարեմ հենց ֆոնդային բորսան կամ որեւէ այլ կառույց, այլ ավելի շատ հավատում էի, որ եթե քեզ համար առաքելություն է դարձել կապիտալի շուկայի զարգացումը եւ հետաքրքրված ես դրա ենթակառուցվածքների առաջընթացով, ապա միանշանակ կարող ես քեզ տեսնել այդ ոլորտի տարբեր կառույցներում՝ լինի ֆոնդային բորսայում, թե դեպոզիտարիայում։ Հետեւաբար՝ այո, կապիտալի շուկայում ներգրավված լինելով՝ այդ միտքը գուցե առաջնային տեղ չէր զբաղեցնում, բայց հաստատ «ապրելու իրավունք» ուներ։
- Ձեր մասնագիտական ճանապարհին եղել է թե՛ միջազգային փորձ, թե՛ աշխատանք Կենտրոնական բանկում, իսկ այսօր ղեկավարում եք Հայաստանի ֆոնդային բորսան։ Այդ ճանապարհի ո՞ր փուլն է ամենաշատը ձեւավորել Ձեզ որպես ղեկավար։
- Կախված է նրանից, թե ղեկավարման որ տեսանկյունից ենք նայում։ Եթե խոսքը թիմ հավաքելու եւ մարդկանց կառավարելու մասին է, ապա դա մի առանձին փորձ է, որը ձեւավորել է ինձ։ Իսկ եթե խոսքը պատասխանատվություն ստանձնելու, փոփոխություններ իրականացնելու եւ ոլորտի զարգացմանը նպաստելու մասին է, ապա՝ բոլորովին այլ փորձ։ Այդ առումով հատկապես կարեւոր է եղել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման եւ այն միջազգային շուկաներին ինտեգրելու ուղղությամբ կատարված աշխատանքը։
Հայկ Եգանյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Եթե խոսենք միջազգային գործընկերների հետ հարաբերությունների հաստատման, աշխատանքի կազմակերպման եւ կոորդինացման մասին, ապա կարող եմ ասել, որ դեռ Կենտրոնական բանկում ունեցել եմ որոշակի կոորդինացիոն գործառույթներ։ Սակայն այդ հմտություններն առավելապես ձեւավորվեցին բորսային միանալուց հետո, երբ իմ առաքելությունն էր գտնել համապատասխան ներդրողի, վարել բանակցություններ եւ արդյունքում համոզել նրան ներգրավվել։ Այդ ամբողջ գործընթացն ինձ համար մեծ փորձ էր եւ էական դեր ունեցավ որպես ղեկավար ձեւավորվելու հարցում։
Աշխատակիցների ներգրավման եւ կառավարման տեսանկյունից, թերեւս, ամենամեծ ազդեցությունն ունեցել են վերջին չորս տարին, երբ Վարշավայի ֆոնդային բորսան դարձավ մեր հիմնական բաժնետերը։ Այդ ժամանակաշրջանում մենք շատ ավելի արագ տեմպերով սկսեցինք յուրացնել եւ կիրառել կորպորատիվ կառավարման սկզբունքները մեր ընկերությունում, ինչը զգալիորեն նպաստեց իմ՝ որպես ղեկավարի ձեւավորմանը, հատկապես որոշումների կայացման առումով։
- Հայկ Եգանյանը, որպես ղեկավար, այսօր ինչո՞վ է տարբերվում Հայկ Եգանյանից 10 տարի առաջ։ Ի՞նչ եք սովորել այդ ընթացքում, իսկ ինչի՞ց՝ հրաժարվել։
- Միանշանակ, արագ որոշումներ կայացնելուց սկսել եմ հրաժարվել։ Ավելի ճիշտ՝ փորձել եմ կենտրոնանալ կշռադատված որոշումներ կայացնելու վրա եւ բացահայտել, նույնականացնել այն բաղկացուցիչները, որոնք անհրաժեշտ են նման որոշումներ կայացնելու համար։
Համբերատարությունը դրանցից մեկն է։ Եթե ինչ-որ կերպ տեղեկատվության պակաս կա, եւ զգում ես, որ այդ տեղեկատվության բացակայությունը կարող է ազդել որոշում կայացնելու վրա, պետք է համբերատար լինել, չշտապել, շունչ քաշել, սպասել, հետ գնալ, հավաքել անհրաժեշտ տեղեկատվությունը, խորհրդակցել եւ նոր միայն կայացնել որոշումը։
- Դուք տարբեր փուլերում ներկայացրել եք Հայաստանը միջազգային ներդրողներին։ Այսօր Հայաստանի մասին ո՞ր կարծրատիպն է ամենադժվարը փոխել արտասահմանյան ներդրողների շրջանում, եւ ի՞նչն է նրանց ամենաշատը զարմացնում։
- Ամենամեծ կարծրատիպը, որի հետ կապված ինչ-որ առումով նաեւ իրավացի էին, այն էր, որ Հայաստանը փոքր երկիր է, հնարավորությունները քիչ են, 3 միլիոնանոց բնակչություն ունի, իսկ տնտեսությունը համեմատաբար փոքր է։ Խոշոր ներդրողների ժամանակը, իրականում, սահմանափակ է, եւ բոլորն էլ հետաքրքրված են իրենց ժամանակը ներդնել այնպիսի բիզնես նախագծերի մեջ, որտեղ իրենց շահութաբերությունը մեծ է։
Սա կարծրատիպ չէր, իրականում փաստ էր։ Բայց վերջին տարիների տնտեսական աճը եւ տարբեր ոլորտներում Հայաստանի ճանաչելիության բարձրացումը հնարավորություն են տվել երկիրը ներկայացնել այլ տեսանկյունից՝ ընդգծելով նրա ներուժն ու ապագա հնարավորությունները եւ ցույց տալով, որ ներդրումային գրավչությունը պարտադիր չէ պայմանավորված լինի միայն մուլտիմիլիարդանոց նախագծերով։ Էլ ավելի հետաքրքիր է ներուժը, ապագա հնարավորությունները, հնարավոր մեծ ձեռքբերումները։ Պոտենցիալ ունենք սփյուռքի, մեր հասարակության մեջ առկա ձեռնարկատիրական մտածելակերպի շնորհիվ, որտեղ մարդիկ ավելի ձեռնարկատեր են, քան արեւմտյան երկրներում ապրող միջին քաղաքացին։ Իրականությունը պետք է փորձել ներկայացնել այլ տեսանկյունից, որպեսզի ավելի հետաքրքիր լինի Հայաստանի մասին լսել։
Հայկ Եգանյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս մոտեցումն արդեն կիրառել ենք կենսաթոշակային բարեփոխման ժամանակ, երբ դեռեւս ԿԲ-ում էի։ Փորձում էինք ներգրավել արտասահմանյան ֆոնդերի կառավարիչներին, երբ ֆոնդեր գոյություն չունեին եւ չկային կառավարելի ակտիվներ։ Այսինքն՝ մենք ապագայի խոստման եւ մեծ ծավալի պոտենցիալի հիման վրա փորձում էինք համոզել եւ ներգրավել նրանց, որն, ի դեպ, հաջողությամբ ստացվեց։
Նույնը սկսեցինք կիրառել նաեւ ֆոնդային բորսայում բաժնետերեր ներգրավելու եւ այլ գործընկերային հարաբերություններ հաստատելու հարցում։ Սա, իրականում, զարմացնում է նրանց, եւ հենց դա է բերում նրան, որ գալիս են եւ սկսում մեզ հետ հարաբերություններ հաստատել։ Միանշանակ, մեզ մոտ դոլարային հնարավորությունն այնքան մեծ չէ, որքան հարեւան երկրներում, բայց մարդկանց սկսում են հետաքրքրել մեր այլընտրանքային մոտեցումները, արագ կողմնորոշվելու փորձը։ Երբ կարողանում ենք այս հարցերը ներկայացնել մեր տեսանկյունից եւ ցույց տալ մեր մոտեցումների առավելությունները, Հայաստանն ու մեր շուկան նրանց համար շատ ավելի հետաքրքիր են դառնում։-
- Երբ թիմում կարծիքները բաժանվում են, ավելի շատ առաջնորդվո՞ւմ եք թվերով ու փաստերով, թե՞ երբեմն վստահում եք նաեւ ներքին զգացողությանը։
- Միանշանակ, թվերն ու փաստերն առաջինն են, բայց եթե կա կազուս, եւ թվեր ու փաստեր չկան, արդեն գալիս է ներքին համոզմունքը, որը ձեւավորվել եւ ձեւավորվում է տարիների փորձով։ Այն ավելի արագ տեմպերով սկսել է զարգանալ 2023 թվականից, երբ սկսեցինք ձեւավորել կորպորատիվ կառավարման սկզբունքներ եւ նոր խորհուրդ, որի անդամները գերմանացի, հոլանդացի, ամերիկացի, լեհ, հայ եւ այլ երկրների ներկայացուցիչներ էին։ Նրանք միջինը 60 եւ ավելի տարեկան էին եւ ունեին 40-ից ավելի տարվա փորձառություն:
Երբ թիմում կարծիքները բաժանվում են, եւ թվերն ու փաստերն էլ չեն կարողանում ապացուցել որեւէ տեսակետ, եթե չունես բավարար տեղեկատվություն, դադար ես վերցնում, սկսում ինչ-որ հետաքննական աշխատանք, նյութեր ես հավաքում, վերլուծում, սցենարներ մշակում եւ ներկայացնում թիմին, հարցնում նրանց կարծիքը։ Եվ որոշումները կայացնում եմ այնպես, որ «սինյոր մենեջմենթի» իմ գործընկերները հիմնականում համաձայնվում են։
- Երբ նոր մարդ է միանում Ձեր թիմին, ո՞ր հատկանիշն եք առաջինը նկատում նրա մեջ։ Ի՞նչը կարող է շատ արագ ձեւավորել Ձեր վստահությունը մարդու նկատմամբ, կամ ի՞նչը կարող է շատ արագ այդ վստահությունը կոտրել։
- Ցավոք, ինձ մոտ այդ հարցը մի քիչ բարդ է։ Կարծում եմ՝ դա կախված է մարդու տեսակից, նրանից, թե ինչպիսի անձնավորություն է եւ ինչն է համարում իր կյանքի առաքելությունը։ Մարդիկ տարբեր կերպ են առաջնորդվում՝ մեկը՝ գումարով, մյուսը՝ պարզապես հարմարավետ ու հանգիստ կյանքով, մեկ ուրիշը՝ ինչ-որ բան ապացուցելու ցանկությամբ։
Ինձ մոտ, երեւի, այդ նախապատմությունը գալիս է ընտանիքից։ Հայրս, պապերս հանրային կարեւոր պաշտոնյաներ են եղել եւ առաջնորդվել են հանրային շահով։ Երեւի դա իմ ԴՆԹ-ի մեջ է մտել՝ փորձել ինչ-որ մեծ բան ստեղծել, որը հետո շարունակելի կլինի։ Երբ հանրային շահի ենթակառուցվածք ես ստեղծում՝ լինի ճանապարհ, օդանավակայան, թե կապիտալի շուկայի ենթակառուցվածք, դրանից օգտվելու են հետագա սերունդները։
Պարզ է, որ նման բան չես կարող ստեղծել ժամը 9-ից 6-ը աշխատանքային գրաֆիկով եւ ժամը 6-ից հետո դրա մասին մոռանալով։ Դրա համար պետք է ունենաս բավարարված, հագեցած ներաշխարհ, որպեսզի չծանրաբեռնվես կենցաղային հարցերով։ Փառք Աստծո, մեր աշխատանքը այդ հնարավորությունը տալիս է։
Հայկ Եգանյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ինձ համար հանրային շահն ու կարեւոր ենթակառուցվածքներ ստեղծելը նպատակ են, եւ այդ պատճառով work-life balance-ը դժվար է պահել։ Նույնիսկ եթե գնում ենք հանգստանալու, 2-3 շաբաթով փորձում ես հեռանալ աշխատանքից, միեւնույն է, ամբողջությամբ չես կարողանում խուսափել դրանից։ Իրականում տարիքն էլ այնպիսին է, որ կարծում եմ՝ հիմա հանգստի մասին մտածելու ժամանակը չէ։ Դրա մասին կարող ենք մտածել 70-ից հետո (ծիծաղում է,- հեղ.)։
- Աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունի Հայկ Եգանյանը, որոնք որեւէ կապ չունեն ֆինանսների կամ կապիտալի շուկայի հետ։
- Իրականում նախասիրություններս ձեւավորվում են իմ կարիքների շուրջ, եւ դրանցից մեկը սովորելն է՝ նաեւ ավելի միջազգայնացնելով շփումների շրջանակը։ Աշխատանքի բերումով շատ եմ ճամփորդում, շփվում տարբեր մշակույթների, մարդկանց ու մոտեցումների հետ, եւ որքան շատ ես շփվում, այնքան միշտ սովորելու բան է լինում։
Սպորտային նախասիրություններից միայն դահուկավազքն ու մեծ թենիսն են։ Ինձ հետաքրքրում է նաեւ պատմությունը՝ ոչ միայն Հայաստանի։ Պատմությունը վատ սովորություն ունի կրկնվելու, եւ որքան շատ պատմություն իմանաս, այնքան հեշտ կարող ես ապագան կանխագուշակել։ Երեւի դրանից է, որ նվեր ստացած գրքերիս մեծ մասը պատմությանն է վերաբերում, քանի որ մարդկանց հետ հաճախ խոսակցությունը հենց այդ ռակուրսով է գնում։
Հայկ Եգանյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ընդհանուր առմամբ, նախասիրություններիս շրջանակը պտտվում է նոր մշակույթներ, նոր մտածելակերպ եւ դիվանագիտություն ուսումնասիրելու շուրջ։ Ճամփորդությունների առումով ինձ հատկապես հետաքրքրում է Արեւմտյան Եվրոպայի մշակույթը՝ ինչպես են ստեղծել հզոր եվրոպական քաղաքական մշակույթը, ինչպես է կրոնն ազդել ազգերի ձեւավորման վրա, եւ ինչպես են կրոնի միջոցով ազգերն ավելի հզորացել, միավորվել, բացահայտել ընդհանրական շահն ու առաջնորդվել դրանով՝ դառնալով պատասխանատու քաղաքացի եւ պատասխանատու ազգի մի մասնիկ։
- Ո՞րն է այն խորհուրդը, որը կտայիք Ձեր ներկա թիմին՝ հիմնվելով Ձեր մասնագիտական եւ ղեկավարի փորձի վրա։
- Կարծում եմ՝ ամենակարեւորն այն է, որ մարդը կարողանա իր ամենօրյա աշխատանքի մեջ տեսնել ավելի մեծ նպատակը եւ հասկանալ, թե ինչ արժեք է ստեղծում իր արածով։ Նույնիսկ, եթե թիմում կան մարդիկ, որոնք դեռեւս իրենք իրենց չեն բացահայտել, խորհուրդ կտայի փորձել աշխատանքին նայել պատմության հորիզոնի մեջ։ Սա մի քիչ փիլիսոփայական է հնչում, բայց կարեւոր է հասկանալ՝ ինչ աշխատանք են անում, ինչ գործառույթ են իրականացնում եւ որքանով է դա կարեւոր մեր պետության համար։
Կարող ենք հիշել NASA-ի հավաքարարի հայտնի պատմությունը, ասում են՝ երբ Ջոն Քենեդին NASA-ում հավաքարարին հարցրել է, թե ինչով է զբաղվում, նա պատասխանել է՝ «Օգնում եմ մարդ ուղարկել Լուսին»։ Այսինքն՝ պետք է քո ամենօրյա աշխատանքը կապես ավելի մեծ ու արժեքավոր նպատակի հետ։ Դա է ամենակարեւորը։ Ոչ թե պարզապես աշխատավարձ ստանալու համար գալ աշխատանքի, այլ զարգանալու, սովորելու, առաջընթացի եւ ընդհանրական շահին նպաստելու առաքելությամբ։
- Եվ վերջում՝ եթե մի օր ստիպված լինեիք ամբողջությամբ հեռանալ ֆինանսական ոլորտից, ի՞նչ մասնագիտությամբ կամ գործունեությամբ կցանկանայիք զբաղվել։
- Ես զբաղվել եմ գյուղատնտեսությամբ եւ մինչեւ հիմա էլ զբաղվում եմ: Շատերը գիտեն դրա մասին։ Հիմա ելակի աճեցմամբ ենք զբաղվում, բայց նախկինում էլ բավականին ներգրավված եմ եղել գյուղատնտեսության մեջ։ Գյուղատնտեսությունն ինձ համար հետաքրքիր ու բարի ոլորտ է՝ բարիք ստեղծող աշխատանք։
Արփի Ջիլավյան
Ֆինանսական հաշիվներ, բանկային քարտեր, ավանդներ․ այս եւ մի շարք այլ հասկացություններ պարզաբանելու եւ երեխաներին հուզող ֆինանսական հարցերին պատասխանելու համար Իդրամն ու IDBank-ն այս անգամ «Հայորդի» ճամբարում էին։
2021 թվականից ի վեր «Հայորդի» ճամբարն ամեն տարի հյուրընկալում է զոհված զինծառայողների երեխաներին․ նրանց թիվն արդեն հասել է 1500-ի։
Այս տարի դասընթացներին մասնակցել է շուրջ 300 երեխա, որոնք արդեն գիտեն, թե ինչպես են աշխատում բանկերը եւ ինչպես կատարել անկանխիկ գործարքներ։ Դասընթացներն առանձնացան յուրահատուկ ակտիվությամբ եւ անսպառ հարցերով. երեխաներին հետաքրքրում էր՝ ինչ անել քարտը կորցնելու դեպքում կամ ինչպես վարվել այլ անձի քարտը պատահաբար գտնելիս։ Դասընթացի ավարտին Իդրամն ու IDBank-ը մասնակիցներին անակնկալներ մատուցեցին, իսկ ամենաակտիվներին՝ հատուկ խրախուսական նվերներ։
IDBank-ի ավագ դասընթացավար Գեւորգ Դարախչյանի խոսքով՝ ֆինանսների ճիշտ կառավարումը հմտություն է, որն անհրաժեշտ է ձեւավորել փոքր տարիքից։
«Մեզ համար շատ կարեւոր է նյութը երեխաներին մատուցել իրական օրինակներով։ Սա օգնում է նրանց ավելի լավ պատկերացնել՝ ինչպես ճիշտ պլանավորել անձնական բյուջեն եւ խնայել միջոցները։ Այս հարցում Idram Junior հավելվածը հրաշալի օգնական է երեխաների համար․ այն հնարավորություն է տալիս ծնողների վերահսկողությամբ վճարումներ կատարելու եւ ձեւավորելու գումար խնայելու մշակույթ։ Իսկ հավելվածում հասանելի Junius ֆինանսական մրցաշարը ուսուցումը դարձնում է խաղային եւ հետաքրքիր՝ հնարավորություն տալով երեխաներին ստանալ արժեքավոր նվերներ»,- նշել է Գեւորգ Դարախչյանը։
«Հայորդի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանը բարձր է գնահատել Իդրամի եւ IDBank-ի հետ համագործակցությունը։
«Ընկերությունների հետ այս տարիների ընթացքում բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել։ Այս տարի «Հայորդի» ճամբարում 3 փուլով անցկացվեցին ֆինանսական գրագիտության դասընթացներ, որոնց մասնակցեց շուրջ 300 երեխա։ Արդյունքում նրանք սովորեցին, թե ինչ է ֆինանսական գրագիտությունը, ինչպես խուսափել զեղծարարություններից եւ կառավարել սեփական ֆինանսները»,- ասել է Վաչե Վարդանյանը։
Կոնվերս Բանկը հայտարարում է Գլոբբինգի («ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ) ԱՄՆ դոլարով պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին։
Պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի օգոստոսի 14-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը՝ Converse Mobile հավելվածով եւ Կոնվերս Բանկի մասնաճյուղային ցանցի միջոցով։
Բանկից հայտնել են, որ այս տեղաբաշխման ընդհանուր ծավալը 2 մլն ԱՄՆ դոլար է։ Պարտատոմսերի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 8.25%։ Արժեկտրոնների վճարումները նախատեսված են կիսամյակային պարբերականությամբ։
Գլոբբինգի պարտատոմսերի առաջին երկու տրանշերը եւս տեղաբաշխել էր Կոնվերս Բանկը. տեղաբաշխումն ավարտվել էր վաղաժամկետ: Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղել է Հայաստանում եւ արտերկրում լոքերների ցանցի, ինովացիոն սպասարկման սրահների ընդլայնմանը, նոր ծառայությունների ներդրմանը, վերաֆինանսավորմանն ու թվային լուծումների կիրառմանը։
«Ուրախ էինք տեսնել, որ մեր պարտատոմսերի թողարկումն այսքան մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Մեզ համար հատկապես կարեւոր էր, որ ներդրողների շուրջ 90%-ը ֆիզիկական անձինք էին: Սա ոչ միայն ֆինանսական արդյունք է, այլեւ Globbing-ի նկատմամբ ձեւավորված վստահության կարեւոր ցուցանիշ։ Նոր թողարկման միջոցով նախատեսում ենք ներգրավել լրացուցիչ միջոցներ՝ մեր զարգացման ծրագրերը շարունակելու եւ ընկերության հետագա աճը խթանելու նպատակով»,- ասել է Գլոբբինգ ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը:
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը կարեւորել է բիզնեսի ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացումը, ինչը ընկերություններին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարել կապիտալի կառուցվածքը, իսկ ներդրողներին՝ ընդլայնել ներդրումային պորտֆելի հնարավորությունները։
«Գլոբբինգի պարտատոմսերի առաջին տրանշի վաղաժամկետ տեղաբաշխումը ցույց տվեց, որ ընկերությունների հետաքրքրությունը կապիտալի շուկայի նկատմամբ համադրվում է ներդրողների կողմից նման գործիքների նկատմամբ ձեւավորված պահանջարկի հետ։ Կոնվերս Բանկն այսուհետ եւս շարունակելու է աջակցել բիզնեսին այս հարցում՝ թողարկումների միջոցով մեծացնելով բիզնեսին հասանելի ներդրումային գործիքների շրջանակը եւ նպաստելով կապիտալի շուկայի խորացմանը»,- նշել է Հրանտ Հակոբյանը:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար:
Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին եւ Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց IV վարկային համաձայնագիրը» վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ ՀՆՀ-ի II փուլ» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրին։
Ըստ հիմնավորման, մասնավորապես՝ €120 մլն արժողությամբ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջեւ 2026թ. մարտի 19-ին։ Բացի այդ, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) ծրագրի իրականացման նպատակով կնքվել են մի շարք վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերը։
ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներին հասանելի է «Էքսպրես» վարկը, որը հնարավորություն է տալիս ստանալ մինչեւ 20 մլն ՀՀ դրամ բիզնեսի զարգացման նպատակով։
Բանկից հայտնել են, որ պրոդուկտը նախատեսված է ընկերությունների ընթացիկ ու ներդրումային խնդիրների լուծման համար եւ առանձնանում է վարկային հայտը դիտարկելու արագությամբ։
«Էքսպրես» վարկը տրամադրվում է առանց գրավային ապահովվածության կամ գրավի մասնակի ապահովմամբ՝ 1-ից մինչեւ 60 ամիս ժամկետով։ Ֆինանսավորման գումարը կազմում է 500 հազ․ ՀՀ դրամից մինչեւ 20 մլն ՀՀ դրամ։ Տարեկան տոկոսադրույքը՝ 10% - 16% (փաստացի տոկոսադրույք՝ 12․7% - 20․92%)։
Վարկային միջոցները նախատեսված են տարատեսակ բիզնես խնդիրների լուծման համար՝ հիմնական եւ շրջանառու միջոցների համալրում, ինչպես նաեւ՝ գործող վարկերի մարում։
«Մենք տեսնում ենք ձեռնարկատերերի կայուն պահանջարկն արագ եւ հասանելի ֆինանսավորման նկատմամբ, որը հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով լուծել ընթացիկ խնդիրները եւ իրականացնել զարգացման ծրագրերը։ «Էքսպրես» վարկի պորտֆելի դրական դինամիկան վկայում է նման մոտեցման պահանջված լինելու մասին եւ հաստատում փոքր բիզնեսի համար ֆինանսավորման արագ հասանելիության կարեւորությունը։ Բանկի համար սա նաեւ ուղենիշ է պրոդուկտային շարքի հետագա ընդլայնման գործում․ մենք ձգտում ենք տալ լուծումներ, որոնք հաշվի են առնում ձեռնարկատերերի իրական կարիքները եւ օգնում նրանց վստահորեն շարժվել առաջ»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։
Բանկի վիճակագրության համաձայն՝ տվյալ վարկային պրոդուկտի վարկառուների 80%-ը մանրածախ եւ մեծածախ առեւտրի ոլորտում գործող ընկերություններն են, իսկ 20%-ը բաժին է ընկնում արտադրական ոլորտի ձեռնարկություններին։ Շուկայում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող խոշոր ընկերությունները, որպես կանոն, նախընտրում են գրավով ապահովված վարկեր եւ ֆինանսավորման ավելի երկար ժամկետներ։
Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ բանկի ցանկացած մասնաճյուղում։
Ակբա Ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի գործունեությունը՝ նպաստելով Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանը, ոլորտի մրցունակության բարձրացմանն ու համայնքների հզորացմանը։
2025 թվականի առանցքային ցուցանիշները
•    Գիտելիք եւ կրթություն։ Գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների համար կազմակերպվել է 24 մասնագիտական դասընթաց (372 մասնակից, միջին տարիքը՝ 45)։ Իսկ 2022–2025թթ. ընթացքում դասընթացներին մասնակցել է շուրջ 800 շահառու։ Թեմաներն ընդգրկել են բարձրարժեք մշակաբույսերի աճեցումից եւ մեղվաբուծությունից մինչեւ հյուրատնային բիզնես։
•    Փորձի փոխանակում։ Գյուղատնտեսության ոլորտում հաջողության կարեւոր նախապայմաններից է առաջատար փորձի ուսումնասիրությունը։ Իրականացվել է 8 խմբային այցելություն (113 մասնակից)։ Ընդհանուր առմամբ, 2023–2025թթ. կազմակերպվել է 41 այցելություն (շուրջ 285 մասնակից)։ Այցելություններն իրականացվել են Հայաստանի մի քանի առաջատար գյուղատնտեսական կազմակերպություններում։
•    Startup-ների աջակցություն։ Ֆինանսավորվել է 10 նոր Startup։ Ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն է ստացել 72 Startup։ Startup-ների հետ իրականացված աշխատանքների արդյունքում նրանց 73%-ն արդեն գրանցվել է որպես բիզնես։
•    Համայնքների զարգացում։ Ակբա Ֆեդերացիան աջակցել է համայնքային զարգացման նախաձեռնություններին՝ խրախուսելով տեղական գաղափարների իրականացումը։ Ստացված 95 հայտից ընտրվել եւ ֆինանսավորվել է գյուղական տուրիզմի 5 նոր ծրագիր։
•    Աջակցություն գինեգործության զարգացմանն ու արտահանմանը։ GIZ-ի եւ Հայաստանի գինու հիմնադրամի հետ համագործակցությամբ գործարկվել է Winesofarmenia.store հարթակը՝ Եվրամիության տարածքում հայկական գինիների վաճառքն ու պատվերները խթանելու համար։
«2025 թվականը հաջող էր ավելի գիտելիքահեն, մրցունակ եւ կայուն գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։ Ակբա Ֆեդերացիայի նպատակը մնում է անփոփոխ՝ ստեղծել հնարավորություններ, որոնք զարգացնում են համայնքներն ու գյուղական մշակույթը Հայաստանի ամբողջ տարածքում»,- ասվում է հաղորդագրությունում:
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75% մասնաբաժին:
2026 թվականի սեպտեմբերի 1-ից եւ դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ՝ անկախ նրանից, թե ընտանիքի որերորդ երեխան է:
Կառավարության նիստում այսօր որոշվել է, որ մինչեւ 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ծնված երեխաների դեպքում կշարունակեն գործել ներկայիս՝ երեխայի կարգաթվով պայմանավորված նպաստի չափերը։ Այսինքն՝ միասնական 500 հազար դրամի չափը հետադարձ ուժ չի ունենալու։
Փոփոխություններից հետո ծնողները նպաստի համար կկարողանան դիմել մինչեւ երեխայի մեկ տարին լրանալու ամսվա վերջին օրը։ Դրանից հետո ներկայացված դիմումը կմերժվի։
Տվյալների կենտրոնի համար 20-ամյա վարձակալության պայմանագրի ստորագրումը դժվար թե ընկալվի որպես դրամավարկային ոլորտի իրադարձություն: Նույնիսկ ԱԲ-ի բումի հետ կապված եւ դոլարին կապակցված ստեյբլքոինի ազդարարումը միշտ չէ, որ նման պիտակ է ստանում: Սակայն նման իրադարձությունների թիվն ավելանում է, եւ դրանք նպաստում են մի համակարգի ձեւավորմանը, որտեղ համաշխարհային տնտեսության համար կրիտիկական նշանակություն ունեցող ռեսուրսը գնահատվում է, վճարվում եւ, ի վերջո, վերադառնում դոլարային ակտիվներ:
1970-ական թվականներից ի վեր նավթի կապակցումը ԱՄՆ դոլարին մեծացնում էր արժույթի համաշխարհային պահանջարկը եւ նավթարդյունահանող երկրների համար ստեղծում արտահանման եկամուտներ, որոնք հաճախ ուղղվում էին ամերիկյան շուկաներ: Սակայն նավթադոլարը ավելի շուտ կաղապար է, քան մարգարեություն: Այն ցույց է տալիս, որ երբ արտադրությունը, վճարումները եւ ակտիվների վերաշրջանառությունը ուժեղացնում են միմյանց, անփոխարինելի ռեսուրսն ունակ է որոշակի արժույթ ներկառուցել համաշխարհային շուկաներում:
ԱԲ-ն կարող է ծնել այս դինամիկայի սեփական տարբերակը: Քննարկումներն այն մասին, թե ով «կհաղթի» ԱԲ տնտեսությունում, հաճախ կենտրոնացած են ամենաառաջադեմ մոդելների ստեղծման մրցավազքի վրա: Սակայն իսկական տրանսֆորմացիան սկսվում է այն ժամանակ, երբ մոդելների արտադրողականությունը հավասարվում է, եւ ընկերությունները սկսում են ներդնել ԱԲ-ն ամենօրյա գործունեության մեջ: Այդպես կարող է ի հայտ գալ «դոլար՝ հաշվարկային հզորության միավորի դիմաց» ցուցանիշը:
Այս ցուցանիշի հիմքում էներգիան է: ԱԲ-ն ամենեւին էլ «անշոշափելի» տեխնոլոգիա չէ: Տվյալների կենտրոնները էլեկտրաէներգիան վերածում են սակագնավորվող հաշվարկային հզորության, որն այժմ ամրագրվում է տարիների հեռանկարով: Երբ Anthropic-ը 20-ամյա վարձակալության պայմանագիր էր ստորագրում TeraWulf ենթակառուցվածքային մատակարարի հետ, դա շատ նման էր նրան, թե ինչպես է արդյունաբերական ընկերությունն ապահովում իրեն երկարաժամկետ արտադրական հզորություններով: Դա առաջարկի կողմից կատարված խաղադրույք է նրա վրա, որ հաշվարկների նկատմամբ պահանջարկը պահպանվելու է:
Լուսանկարը՝ REUTERS
Պահանջարկը լիովին կարող է արդարացնել այս խաղադրույքը: Թեեւ շատ ընկերություններ փորձարկումներ են անում ԱԲ-ի հետ, քչերն են իսկապես վերակառուցել իրենց գործընթացները դրա ներքո: Սակայն DeployCo-ն՝ OpenAI-ի նոր խորհրդատվական ստորաբաժանումը, մտադիր է փոխել դա՝ ինժեներներին անմիջականորեն ներդնելով ընկերություններում՝ ԱԲ-ն նրանց աշխատանքային գործընթացներում ինտեգրելու համար: Հենց որ նման համակարգերը ներդրվեն, հաշվարկները գործառնական ծախսերի մշտական բաղադրիչ կդառնան:
Այստեղից էլ բխում է դոլարի գերիշխանությունն ամրապնդող առաջին ալիքը: Եթե ԱԲ մատակարարումների շղթան վերահսկվում է հիմնականում ամերիկյան ընկերությունների կողմից եւ արտահայտված է դոլարով, համաշխարհային թվային արտադրությունը ստիպված կլինի դիմել դոլարային իրացվելիությանը, իսկ հասույթը կկուտակվի հիմնականում դոլարային ֆինանսական համակարգի ներսում: Ի տարբերություն նավթային եկամուտների, այս միջոցները նախքան ամերիկյան շուկաներ վերադառնալը նախապես չեն կուտակվի արտասահմանում:
Ձեւավորվում է նաեւ անտեսանելի ենթակառուցվածքը՝ վճարային ուղիները, որոնցով ավելի ու ավելի ակտիվորեն է շարժվելու գործակալային առեւտուրը։ OpenAI-ի գործընկերությունը Visa-ի հետ, որն ուղղված է հենց նման ենթակառուցվածքի կառուցմանը, խոսում է ավելի ծրագրավորվող ապագայի մասին: Եթե ԱԲ-գործակալները սկսեն ինքնուրույն ծառայություններ գնել, կազմակերպել լոգիստիկան եւ լրացնել պաշարները մարդու նվազագույն մասնակցությամբ, վճարումները պետք է ավտոմատացված դառնան:
Սա դոլարի գերիշխանության ամրապնդման երկրորդ ալիքն է: Հենց դոլարին կապված ստեյբլքոիններն են ունակ ապահովել ծրագրավորվող հաշվարկները, որոնք անհրաժեշտ են գործակալային առեւտրի համար: Open USD-ի՝ դոլարին կապված եւ ավելի քան 140 վճարային, ֆինանսական ու կրիպտոընկերությունների կողմից աջակցվող ստեյբլքոինի ազդարարումը վկայում է այն մասին, որ դոլարային տոկեններն արդեն դիրքավորվում են այս տրանսֆորմացիային ընդառաջ:
Ժամանակի ընթացքում երկու ալիքները կարող են միաձուլվել: Նույն ուղիները, որոնք ապահովում են ծրագրային հաշվարկները գործակալային առեւտրում դոլարին կապված ստեյբլքոինների միջոցով, ունակ են սպասարկել նաեւ վճարումները հաշվարկների դիմաց: Այսպիսով, դոլարային գնագոյացումը կմիանա ստեյբլքոինների միջոցով իրականացվող հաշվարկներին՝ տեխնոլոգիական կախվածությունը վերածելով դրամավարկայինի:
Լուսանկարը՝ REUTERS
Այս ենթակառուցվածքը նաեւ գործարկում է վերաշրջանառությունը. ծրագրավորվող դոլարների նկատմամբ պահանջարկը տրանսֆորմացվում է դրանք ապահովող հուսալի ակտիվների՝ նախեւառաջ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկի: Գործակալային առեւտուրը դեռ նոր է սկզբնավորվում, իսկ ստեյբլքոինների թողարկողներն արդեն իսկ մտնում են կարճաժամկետ գանձապետական պարտատոմսերի խոշորագույն գնորդների թվի մեջ:
Ընդհանուր առմամբ՝ այս միտումները խոսում են էներգետիկ-հաշվարկային դոլարային կոնտուրի հնարավոր ձեւավորման մասին: Էլեկտրաէներգիան սնուցում է տվյալների կենտրոնները, տվյալների կենտրոններն արտադրում են հաշվարկներ, հաշվարկներն ապահովում են բիզնես գործընթացների ավտոմատացումը, ներառյալ վճարումները, որոնք ձգտում են դեպի ծրագրավորվող հաշվարկներ։ Իսկ ստեյբլքոինների պահուստներն ներդրվում են ԱՄՆ գանձապետական պարտատոմսերում: Արդյունքում առաջանում է ինքնապահպանվող ցիկլ, որը կապում է ԱԲ ենթակառուցվածքը, թվային վճարումները եւ ԱՄՆ ֆինանսական շուկաները:
Հատկանշական է, որ այս գործընթացը, կարծես, որեւէ կառավարության կողմից չի համակարգվում: Եթե նավթադոլարը կառուցվում էր պաշտոնական միջպետական համաձայնագրերի վրա, ապա դրա ժառանգորդը ԱԲ դարաշրջանում ձեւավորվում է հիմնականում առեւտրային որոշումների միջոցով: Ամպային մատակարարները պահուստավորում են հողն ու էներգիան: ԱԲ մշակող ընկերությունները մոդելները վերածում են պատրաստի ծառայությունների: Վճարային խմբերը կառուցում են ստեյբլքոինների ենթակառուցվածքը: Ստեյբլքոինների թողարկողները գնում են գանձապետական պարտատոմսերը: Յուրաքանչյուր քայլ ինքնին տրամաբանական է, բայց միասին վերցված դրանք աննկատ ամրապնդում են դոլարի գերիշխանությունը:
Քանի դեռ քաղաքական գործիչներն ու տնտեսագետները վիճում են դոլարի գերիշխանության ապագայի շուրջ, ԱԲ ընկերությունները, ամպային մատակարարները եւ վճարային ցանցերը, հնարավոր է, արդեն գրում են միջազգային արժութային համակարգի պատմության հաջորդ գլուխը:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է
«Յունիբանկի» գործընկերությամբ:
Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաեւ imID-ի միջոցով:
Copyright: Project Syndicate, 2026.
Կենտրոնական բանկը շարունակում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների հանրային քննարկման գործընթացը։
ԿԲ-ն ներկայացնում է ոլորտը կարգավորող եւս երկու նախագիծ՝
1. «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ կանոնները եւ պահանջները» կանոնակարգ 7/07-ը»,
2. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունվարի 26-ի «Կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) եւ դրանց բովանդակության նկատմամբ պահանջները, ինչպես նաեւ դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխությունները:
Հավելված 1
«Կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) եւ դրանց բովանդակության նկատմամբ պահանջները, ինչպես նաեւ դրանք կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը» սահմանելու մասին (Հետեւել փոփոխություններին):
ԿԲ-ն կոչ է անում բոլոր շահագրգիռ անձանց նախագծերի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնել մինչեւ օգոստոսի 26-ը։ Դիտարկումներն ու առաջարկություններն ուղարկել mcba@cba.am էլ. հասցեին՝ որպես նամակի թեմա (subject) նշելով «Կրիպտոակտիվների կանոնակարգում», իսկ նամակում՝ Ձեր անուն-ազգանունը, առկայության դեպքում՝ այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, ինչպես նաեւ կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապի համար։
Վայոց ձորում գտնվող «Արգիշտի ռեզորթ» հանգստի գոտին ընդամենը երեք տարվա պատմություն ունի, սակայն փոքր նախաձեռնությունից արդեն վերածվել է զարգացող զբոսաշրջային բիզնեսի։
Այցելուների աճող պահանջարկին զուգահեռ ընդլայնվել են նաեւ ծառայությունները՝ բացօթյա լողավազանից ու գիշերակացի հնարավորություններից մինչեւ նոր ենթակառուցվածքներ։
Բիզնեսի զարգացման հաջորդ կարեւոր քայլը էներգաարդյունավետ լուծումների ներդրումն էր։ Կոնվերս Բանկի լիզինգային ֆինանսավորման միջոցով «Արգիշտի» հանգստի գոտին ձեռք է բերել արեւային վահանակներ՝ նվազեցնելով էներգիայի ծախսերը եւ ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ։
Խնայված միջոցներն այժմ կարող են ուղղվել նոր ներդրումների եւ ծառայությունների ընդլայնմանը՝ շարունակելով ձեւավորել ընտանիքների համար ավելի հարմարավետ ու հետաքրքիր հանգստի միջավայր։
Տեսանյութն՝ այստեղ
«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն էր։ Կուտակված 5,094,763 դրամն ուղղվել է լայնամասշտաբ անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքների իրականացմանը՝ նպաստելով տեղական կենսաբազմազանության պահպանմանը։
Նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» ՀԿ-ն է, որը խնամք, կրթություն եւ ապաստան է տրամադրում սոցիալապես անապահով երեխաներին եւ միայնակ տարեցներին, ինչպես նաեւ աջակցում ճգնաժամում հայտնված ընտանիքներին։ Կուտակված մեկ դրամները կազմակերպությանը հնարավորություն կտան նոր ուսումնական տարվան ընդառաջ իր շահառու հանդիսացող երեխաներին ապահովել անհրաժեշտ դպրոցական հագուստով եւ գրենական պիտույքներով։
Իդրամի եւ IDBank-ի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանն ընդգծել է համագործակցության յուրահատկությունը։
«Նոր ուսումնական տարին յուրաքանչյուր երեխայի համար երազանքների ու մեծ ճանապարհի սկիզբ է, եւ մեր նպատակն է, որ որեւէ փոքրիկ սոցիալական անհավասար պայմանների պատճառով անմասն չմնա այս բերկրանքից։ Ուրախ ենք, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շնորհիվ «Օրրանի» շահառու հանդիսացող երեխաները ուսումնական տարին կսկսեն լիարժեք պատրաստված՝ անհրաժեշտ դպրոցական հագուստով ու գրենական պիտույքներով։ Սա լավագույնս փաստում է, որ հանրային միասնականությունն ու հոգատարությունը կարող են հանգեցնել իրական փոփոխությունների»,- նշել է Տաթեւիկ Վարդեւանյանը։
«Օրրան» ՀԿ-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի խոսքով՝ նման համագործակցությունները նպաստում են հասարակության խոցելի խմբերին տրամադրվող աջակցության ընդլայնմանը։
«Բարձր ենք գնահատում Իդրամի եւ IDBank-ի հետ մեր համագործակցությունը։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ստացված միջոցներն ուղղվելու են սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Օրրանի» երեխաներին դպրոցական հագուստով ու գրենական պիտույքներով ապահովելուն։ Ընդհանուր արժեքների եւ փոխադարձ վստահության վրա հիմնված այս գործընկերությունը մեզ հնարավորություն է տալիս օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր մեր աջակցության կարիքն ունեն»,- ասել է Արմինե Հովհաննիսյանը։
««Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային եւ կրթական կարեւոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաեւ Իդրամի եւ IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկական դրամ կուղղեն կարեւոր ծրագրերի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Հայաստանը 2026 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի քաղաքացիների եւ ռեզիդենտների շրջանում դարձել է արտերկրյա ուղեւորությունների ամենահայտնի ուղղություններից մեկը՝ զբաղեցնելով երրորդ տեղը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի քաղաքացիներն ու ռեզիդենտները արտերկիր կատարել են ավելի քան 740 հազար ուղեւորություն, որից 19,2%-ը բաժին է ընկել Հայաստանին։
IDBank-ի՝ հաճախորդներին առանց որեւէ առիթի շնորհակալություն հայտնելու եւ անակնկալներ մատուցելու նախաձեռնությունն այս անգամ անցկացվեց «Էրեբունի» մասնաճյուղում։ Արդեն ավանդույթ դարձած Շնորհակալության օրվա անցկացումը տարբեր մասնաճյուղերում հաճախորդներին ավելի մոտ լինելու բանկի առաքելության կարեւոր մասն է։
IDBank-ի հաճախորդների փորձառության կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանի խոսքով՝ նախագիծը լայն արձագանք է գտել հաճախորդների շրջանում, ինչն ավելի է պարտավորեցնում հետեւողական լինել թե՛ սպասարկման որակի բարձրացման, թե՛ շրջակա տարածքների կանաչապատման ու բարեկարգման հարցերում։
«Որպես սոցիալապես պատասխանատու կառույց՝ IDBank-ի համար առանցքային է ոչ միայն բարձրորակ ֆինանսական ծառայություններ մատուցելը, այլեւ մշտական հոգատարություն ցուցաբերելն այն միջավայրի հանդեպ, որտեղ ծավալում է իր գործունեությունը։ Բանկը հետեւողականորեն հանձնառու է իր մասնաճյուղերի շրջակա տարածքների բարեկարգման, կանաչապատման, մաքուր ու խնամված միջավայրի ձեւավորման հարցում՝ հավատացած լինելով, որ իրական հոգատարությունը դրսեւորվում է ամեն դետալում՝ թե՛ սպասարկման սրահում, թե՛ դրանից դուրս», - ասաց Սեդա Ավագյանը։
Հերթական գործարքն իրականացնելու համար մասնաճյուղ եկած հաճախորդներին սպասում էին հաջողության անիվը, որը պտտելով նրանք շահում էին idcoin-ներ (1 idcoin = 1 դրամ), քաղցր հյուրասիրությունն ու սովորականից տարբերվող յուրահատուկ, տոնական մթնոլորտը։
Էրեբունու մասնաճյուղի կառավարիչ Արտավազդ Մկրտումյանն էլ ընդգծեց օրվա կարեւորությունը՝ շնորհակալություն հայտնելով հաճախորդներին իրենց անվերապահ վստահության եւ IDBank-ն ընտրելու համար։
«Մեր մասնաճյուղն ամեն օր սիրով սպասարկում է անմիջական շփումը գնահատող բազմաթիվ հաճախորդների։ Նման ջերմ մթնոլորտով ու հաճելի անակնկալներով ուզում ենք եւս մեկ անգամ ընդգծել, թե որքան ենք արժեւորում մեր հաճախորդներին, եւ շարունակելու ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր սպասարկումը միշտ լինի բարձր մակարդակով ու լիովին համապատասխանի հաճախորդների սպասումներին», - ասաց Արտավազդ Մկրտումյանը։
Հայաստանի ֆոնդային բորսայում այսօր տեղի է ունեցել 40 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։
Ֆոնդային բորսայից հայտնել են, որ AMGN60294318 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 40,000,000,000 դրամ, իսկ պահանջարկը՝ 69,370,000,000 դրամ։ Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 7.4768%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 7.6% է:
Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Ամիօ բանկը հնարավորություն է տալիս ստանալ iPhone 18 եւ այլ արժեքավոր նվերներ՝ մասնակցելով գովազդային վիճակախաղին։
Բանկից հայտնել են, որ մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել Amio Mastercard Student քարտը անվճար եւ կատարել նվազագույնը 10,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթով առնվազն 1 անկանխիկ հաշվանցված գործարք։
Անվճար Amio Mastercard Student քարտը հասանելի է՝
• 16-25 տարեկան անձանց,
• 25 տարեկանից բարձր անձանց՝ քարտ պատվիրելիս ներկայացնելով ուսանողական քարտը։
Ակցիան գործում է մինչեւ 15.10.2026 թ․։
Amio Mastercard Student քարտը ձեռք բերելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտը։
Քարտը տրամադրվում է առանց քարտի բացման վճարի եւ առանց տարեկան սպասարկման վճարի՝ 5 տարի ժամկետով։
Ակցիայի մանրամասներին ծանոթացեք այստեղ։