Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաեւ imID-ի միջոցով

31.07.2026 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #imID

Յունիբանկը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների հնարավորությունները՝ հաճախորդներին առաջարկելով UNIMobile հավելվածում գրանցվելու եւս մեկ հարմար տարբերակ։ 


Բանկից հայտնել են, որ այսուհետ UNIMobile հավելվածում հնարավոր է գրանցվել նաեւ imID-ով՝ ընդամենը մի քանի վայրկյանում։ Դրա համար անհրաժեշտ է ներբեռնել UNIMobile հավելվածը App Store կամ Google Play, գրանցման ընթացքում ընտրել «imID նույնականացում» կոճակը եւ հետեւել պարզ հրահանգներին։

UNIMobile հավելվածի օգտատերերը ստանում են շուրջօրյա հասանելիություն բանկային ծառայություններին։ Հավելվածի միջոցով հնարավոր է բացել բանկային հաշիվ, ձեւակերպել սպառողական վարկ, կատարել դրամական փոխանցումներ Հայաստանի ներսում եւ արտերկիր, համալրել կամ նվազեցնել ավանդները, ստեղծել թվային քարտեր, կատարել կոմունալ եւ այլ վճարումներ, ինչպես նաեւ օգտվել բազմաթիվ այլ ծառայություններից։

UNIMobile հավելվածում առցանց գրանցվել հնարավոր է նաեւ կենսաչափական նույնականացման միջոցով:

«Յունիբանկը կշարունակի արձագանքել հաճախորդների կարիքներին՝ ներդնելով նորարարական տեխնոլոգիաներ եւ ֆինանսական ծառայությունները դարձնելով էլ ավելի հասանելի եւ հարմար»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3901

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW