Մոնտե Կառլոյում կայացած երկօրյա ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվել են Հայաստանն ու հայկական արտադրանքը՝ ոսկերչությունից եւ ադամանդագործությունից մինչեւ բանկային ոլորտի նորարար լուծումներ։ «Հայաստանի օրերը Մոնակոյում» ամենամյա միջոցառումները ձեւավորվել են որպես Հայաստանի մշակութային, տնտեսական եւ ստեղծարար ներուժը միջազգային հարթակում ներկայացնելու երկարաժամկետ նախաձեռնություն։Միջոցառման ֆինանսաբանկային գործընկեր IDBank-ն այցելուներին է ներկայացրել իր ժամանակակից բանկային գործիքակազմը, Պրեմիում բանկինգի հնարավորությունները եւ արտերկրում բնակվող հայրենակիցներին առաջարկվող բացառիկ ծառայությունները։IDBank-ի Պրեմիում բանկինգի տնօրեն Լիդա Սաֆարյանի խոսքով՝ արդեն 9 տարի գործող Պրեմիում ծառայության հիմքում անհատական մոտեցումն ու հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցությունն է։«Ուրախ ենք տեսնել այցելուների մեծ հետաքրքրությունը բանկի կողմից մատուցվող ծառայությունների եւ նորարարական լուծումների նկատմամբ։ Այս միջոցառումը մեզ հնարավորություն տվեց հանդիպելու մեր հաճախորդներին, շփվելու նրանց հետ եւ ավելի լավ հասկանալու նրանց կարիքներն ու սպասելիքները։ IDBank-ի Պրեմիում բանկինգն անհատականացված մոտեցման եւ լայն հնարավորությունների ամբողջություն է․ այն առաջարկում է բարձրակարգ ֆինանսական ծառայություններ, Անհատական մենեջերի մշտական աջակցություն, ինչպես նաեւ բազմաթիվ առավելություններ՝ բիզնեսից ու առօրյայից մինչեւ ճանապարհորդություն եւ ժամանց», - ասել է Լիդա Սաֆարյանը։«ԱՄՆ-ում ներկայացուցչական գրասենյակ բացելուց հետո IDBank-ը շարունակում է առանցքային ֆինանսական կամուրջ հանդիսանալ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ։ Այս ցուցահանդեսը եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական բրենդներն ու ֆինանսական լուծումները պատրաստ են բարձր մակարդակով ներկայանալու միջազգային ամենաբարձր հարթակներում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2459