Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Չորեքշաբթի, Հունիս 24
Թարմացված է. 25.10.2022«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն գրանցվել եւ լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2007թ. սեպտեմբերի 18-ին (ՀՀ ԿԲ լիցենզիա N 20) որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն առեւտրային կոոպերատիվ: «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն հիմնադրվել է 2007թ. փետրվարի 21-ին ՀՀ հինգ մարզերի (Արարատ, Տավուշ, Վայոց Ձոր, Կոտայք, Սյունիք) 57 ֆերմերների կողմից ԱՄՆ Գյուղդեպարտամենտի աջակցությամբ:«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն միակ ֆինանսական կառույցն է Հայաստանում, որն առաջնորդվում է կոոպերատիվ սկզբունքներով: Կազմակերպության հաճախորդները հանդիսանում են կոոպերատիվի անդամ, սեփականատեր, մասնակից եւ շահառու:Ֆարմ Կրեդիտը դրամական միջոցներ է ներգրավում Ֆինանսների նախարարության Գյուղական ֆինանսավորման կառույց ԾԿԳ-ի միջոցով` «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» եւ «IFAD»-ի վարկային ծրագրերով, Գերմանա-հայկական հիմնադրամի միջոցով՝ Համաշխարհային բանկի ՓՄՁ վարկային ծրագրով, գերմանական KfW զարգացման բանկի ագրովարկավորման, ինչպես նաեւ Ասիական Զարգացման Բանկի կանանց ձեռներեցության վարկային ծրագրերով: Ֆարմ Կրեդիտը ՀՀ Վարկային Կազմակերպությունների Միության, Միկրոֆինանսավորման Կենտրոնի, Կոոպերատիվների միջազգային դաշինքի եւ Եվրոպայի կոոպերատիվների միության անդամ է:«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ ՀՀ տարածքում իրականացնում է գյուղատնտեսությամբ զբաղվող եւ գյուղատնտեսական մթերքի վերամշակում իրականացնող, ինչպես նաեւ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վարկավորում: Կազմակերպությունը տրամադրում է 6 հիմնական տեսակի վարկեր/ծառայություններ՝ գյուղատնտեսական վարկեր, ագրոբիզնեսի վարկեր, ՓՄՁ վարկեր, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալություն (լիզինգ) եւ բնակարանի/բնակելի տան վերանորոգման վարկեր, ինչպես նաեւ տրամադրում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի վարկեր:Գյուղատնտեսական վարկերի պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղումով: Լիզինգի պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղումով:2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ անդամ-փայատերերի թիվը կազմում է ավելի քան 9,700, ակտիվները՝ 15,224 մլն ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 2,240 մլն ՀՀ դրամ: Կազմակերպությունն ունի 9 մասնաճյուղ:
03.05.2024 | 17:12 Նորություններ
e-work.am. աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակը
22.06.2026 | 22:30 Հոդվածներ
Գլոբալ անհավասարակշռությունները կարող են նոր ճգնաժամի պատճառ դառնալ
23.06.2026 | 16:25 Նորություններ
Յունիբանկը եւ Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
18.06.2026 | 12:25 Հոդվածներ
Դիլիջանում Գրին Ռոք համալիրի զարգացման շրջանակում բացվել են PPLS Rooms քոլիվինգը եւ Villa3 Community Hub-ը
18.06.2026 | 18:25 Նորություններ
Իդրամը եւ Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
17.06.2026 | 17:15 Նորություններ
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
29.05.2026 | 20:48 Նորություններ
Մայիսի 30-ին «Յունիսպորտ»-ը կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար
27.05.2026 | 16:18 Նորություններ
Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները
27.05.2026 | 17:23 Նորություններ
IDBank-ը Impacture 2026-ում ներկայացրել է սոցիալական պատասխանատվության իր տեսլականը
09.06.2026 | 22:30 Հարցազրույցներ
Վախթանգ Աբրահամյան. Յուրաքանչյուրն իր տեղում պետք է առաջնորդ լինի՝ չվախենալով փորձել նորը
25.05.2026 | 14:11 Նորություններ
Ամերիաբանկը եւ ԱԶԲ-ն կնքել են $100 միլիոնի վարկային պայմանագիր
04.06.2026 | 22:30 Հոդվածներ
«Թռիչքաձեւ աճ՝ 6 տարում». MB Legal-ն ընդլայնում է ծառայությունները եւ աշխարհագրությունը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau