Revolut-ը հայտարարել է Եվրոպայի օդանավակայաններում պրեմիում դասի լաունջների ցանց հիմնելու ծրագրի մասին: Ընկերությունն արդեն համաձայնագիր է ստորագրել Կոպենհագենի օդանավակայանի հետ 2027 թվականին լաունջ բացելու վերաբերյալ՝ Հյուսիսային Եվրոպայի երկրներում հաճախորդների ներգրավման արշավի շրջանակում, հաղորդում է Finextra-ն։Այսօր Revolut Premium եւ Metal սակագնային փաթեթների հաճախորդները Revolut հավելվածի միջոցով կարող են մուտք գործել ավելի քան 1000 լաունջ: 10.08.2026 | 16:14 Revolut-ը լիարժեք եվրոպական բանկային լիցենզիա է ստացել Սեփական լաունջների ցանց հիմնելով՝ Revolut-ը նպատակ ունի առավելագույնս վերահսկել հաճախորդների սպասարկման ամբողջական ընթացքը՝ պրեմիում արտոնությունների ստանդարտ փաթեթին շքեղության լրացուցիչ տարր հաղորդելով:Revolut-ը առաջին ֆինտեխ ընկերությունը չէ, որն անդրադառնում է օդանավակայաններում պրեմիում սպասասրահների ձեւաչափին:2023 թվականին Nomad ընկերությունը Սան Պաուլոյի միջազգային օդանավակայանում բացել էր 600 քմ մակերեսով լաունջ, իսկ 2025 թվականին բրազիլական Nubank-ը նույն օդանավակայանում գործարկել էր 1000 քմ տարածքով լաունջ՝ իր Ultravioleta պրեմիում փաթեթի հաճախորդների համար:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 6885