Յունիբանկն ընդլայնել է Թեժ հեռախոսակապի կենտրոնի աշխատանքային գրաֆիկը՝ հաճախորդների համար բանկային աջակցությունը դարձնելով ավելի հասանելի։ Բանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնը երկուշաբթիից ուրբաթ աշխատում է շուրջօրյա, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին՝ ժամը 10:00-ից մինչեւ 22:00-ն։ Նոր գրաֆիկը հնարավորություն է տալիս հաճախորդներին դիմել բանկ՝ խորհրդատվություն եւ աջակցություն ստանալու իրենց հարմար ժամին։«Թեժ հեռախոսակապի կենտրոնի աշխատանքային գրաֆիկի ընդլայնումը բանկային սպասարկման հասանելիության եւ որակի բարձրացմանն ուղղված եւս մեկ քայլ է։ Յունիբանկը հետեւողականորեն զարգացնում է հեռավար սպասարկման ուղիները՝ հաշվի առնելով հաճախորդների կարիքներն ու դիմումների բնույթը։Այսօր բազմաթիվ բանկային ծառայություններ հասանելի են առցանց շուրջօրյա, ուստի Բանկի համար կարեւոր է հաճախորդներին անհրաժեշտ խորհրդատվություն եւ աջակցություն օպերատիվ ստանալու հնարավորություն ապահովելը։ Նոր աշխատանքային ռեժիմը հատկապես հարմար է արտերկրում գտնվող եւ այլ ժամային գոտիներում բնակվող հաճախորդների համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոն կարող եք դիմել +374 10 71 22 22 եւ +374 10 59 55 55 հեռախոսահամարներով։ Tweet Դիտում՝ 817