Սեպտեմբերի 16-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացել է ամենամյա Աշխատանքի տոնավաճառը, որին մասնակցել է 70-ից ավելի առաջատար գործատու՝ ֆինանսաբանկային համակարգի խոշոր կառույցներից մինչեւ ՏՏ, ապահովագրական ընկերություններ ու պետական մարմիններ։ ՀՊՏՀ ամենամյա միջոցառումն այս տարի ոչ միայն թափուր հաստիքներ գտնելու, այլեւ աշխատաշուկայի իրական անցուդարձին ու միտումներին ծանոթանալու հարթակ էր։ Ավելի քան 5000 ուսանող ու աշխատանք փնտրող հնարավորություն է ունեցել անմիջականորեն զրուցել ընկերությունների HR մասնագետների հետ եւ տեղում ծանոթանալ առաջարկվող հնարավորություններին։«ՀՊՏՀ աշխատանքի տոնավաճառը դարձել է ոչ միայն հնարավորությունների հարթակ, այլեւ վստահ քայլ՝ դեպի կարիերայի կառուցում։ Տնտեսագիտական համալսարանը շարունակելու է ընդլայնել գործընկերային ցանցը՝ ապահովելով իր ուսանողների եւ շրջանավարտների մրցունակությունն աշխատաշուկայում»,- ասվում է համալսարանի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1401