Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում օրերս բացել է հոբելյանական 40-րդ մասնաճյուղը՝ ավելի հասանելի դարձնելով բանկի ծառայությունները տարածաշրջանի բնակիչների համար։ Բանկից հայտնել են, նոր մասնաճյուղը նախագծված է միջազգային լավագույն ստանդարտներով՝ ապահովելով հարմարավետություն, արագություն եւ բարձրակարգ սպասարկում։Ֆասթ Բանկի հաճախորդի փորձի կառավարման ծառայության ղեկավար Էլեն Խաչատրյանը նշել է, որ նոր մասնաճյուղն ընդգրկում է բանկի ծառայությունների ողջ փաթեթը․ «Ֆասթ Բանկում մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր հաճախորդի փորձառությունն ու հարմարավետությունը մեր մասնաճյուղերում, ինչպես նաեւ բանկը կարեւորում է հաճախորդների գերազանց սպասարկումը։ Սիրով հրավիրում ենք մեր բոլոր հաճախորդներին Ապարանի նորաբաց մասնաճյուղ, որտեղ սպասում են լուսավոր եւ հարմարավետ սպասարկման սրահ հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներովԱպարանի մասնաճյուղում հասանելի են բանկային բոլոր ծառայությունները՝ վարկավորումից ու ավանդների ձեւակերպումից մինչեւ արագ փոխանցումներ եւ 24/7 ինքնասպասարկման հնարավորություն։«Ֆասթ Բանկը շարունակում է իր ռազմավարական զարգացումը՝ տարածաշրջանի բնակիչներին հասանելի դարձնելով բանկի ծառայությունները միաժամանակ զարգանալով նաեւ թվային տիրույթում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ եւ անվտանգ ֆինանսական լուծումներ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 950