Կոնվերս Բանկը BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորն է

28.09.2026 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #BACEE

Կոնվերս Բանկը որպես գլխավոր հովանավոր (Lead Sponsor) կմասնակցի հոկտեմբերի 8-9-ը Վարշավայում կայանալիք Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ին՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի առանցքային միջազգային միջոցառումներից մեկին։


BACEE-ի եւ Bank Pekao-ի համատեղ համաժողովը մեկ հարթակում կհամախմբի միջազգային ֆինանսական կառույցների, տարածաշրջանի առաջատար բանկերի ղեկավարների եւ ոլորտի փորձագետների։ Քննարկումների առանցքում կլինեն բանկային ոլորտի զարգացման միտումները, միջազգային համագործակցության հնարավորությունները, առեւտրի ֆինանսավորումը, ռիսկերի կառավարումը, թվայնացումը եւ ոլորտի այլ արդիական հարցեր։

Կոնվերս Բանկը համաժողովում ներկայացնելու են Ֆինանսական հաստատությունների եւ միջազգային բանկային հարաբերությունների վարչության ղեկավար Նելլի Քոչարյանը եւ Ներդրողների հետ հարաբերությունների եւ ռազմավարության բաժնի պետ Լուսինե Բալանյանը։ Նրանք կմասնակցեն նաեւ համաժողովի թեմատիկ քննարկումների։

«Միջազգային համագործակցությունը Կոնվերս Բանկի զարգացման կարեւոր ուղղություններից է։ Մեզ համար այն առաջին հերթին հնարավորություն է` ընդլայնելու Բանկի միջազգային ներկայությունը եւ աջակցելու հայկական բիզնեսին նոր գործարար, ֆինանսական կապերի ստեղծման հարցում։
BACEE-ն այն հարթակներից է, որտեղ ձեւավորվում եւ ընդլայնվում են այդ կապերը։ Ասոցիացիայի աշխատանքներում ակտիվ ներգրավվածությունը մեզ հնարավորություն է տալիս մասնակցելու միջազգային բանկային երկխոսությանը եւ ներկայացնելու Հայաստանը որպես վստահելի գործընկեր միջազգային ֆինանսական կառույցների համար»,- ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ, BACEE-ի տնօրենների խորհրդի անդամ Հրանտ Հակոբյանը:

«Կոնվերս Բանկը հետեւողականորեն ընդլայնում է միջազգային գործընկերային եւ թղթակցային բանկային հարաբերությունների ցանցը։ BACEE-ին անդամակցում եւ դրա աշխատանքներին ակտիվորեն ներգրավված է 2024թ-ից»,- ասվում է հաղորդագրությունում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 441

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW