Revolut-ը նախնական հավանություն է ստացել ԱՄՆ Դրամական շրջանառության վերահսկման վարչությունից (OCC)՝ ազգային բանկ ստեղծելու համար: Սա 2027 թվականին ԱՄՆ-ում բանկի գործարկման նախապատրաստական փուլի մի մասն է, հաղորդում է Finextra-ն:Բոլոր անհրաժեշտ հավանությունները ստանալուց հետո Revolut-ը կկարողանա ԱՄՆ-ի հաճախորդներին ուղղակիորեն առաջարկել բանկային ապրանքների լայն տեսականի՝ վարկերից եւ վարկային քարտերից մինչեւ հասանելիություն ստեյբլքոիններին ու կրիպտոարժույթներին:«OCC-ի նախնական հավանությունը կարեւոր առաջին քայլն է Revolut Bank US-ի ստեղծման ճանապարհին՝ միլիոնավոր ամերիկացիների համար Revolut-ի ամբողջական փորձառությունն ապահովելու համար», - նշել է ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նիկ Ստորոնսկին:ԱՄՆ-ում բանկի գործարկումը կդառնա Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում Revolut-ի ներկայության ընդլայնման շարունակությունը. ընկերությունը բանկային լիցենզիաներ է հավաքագրում ողջ Լատինական Ամերիկայում:Վերջերս Revolut-ը բանկ է գործարկել Մեքսիկայում եւ մեկնարկել է Բրազիլիայում, Կոլումբիայում, Պերուում ու Արգենտինայում լիցենզիաներ ստանալու գործընթացները:2026 թվականին Revolut-ը բանկային լիցենզիաներ է ստացել Ֆրանսիայում, Ավստրալիայում եւ Մեծ Բրիտանիայում, վճարային լիցենզիա՝ ԱՄԷ-ում, ինչպես նաեւ բանկային լիցենզիայի հայտեր է ներկայացրել Ֆինլանդիայում եւ ՀԱՀ-ում:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 222