ՊԵԿ-ը կուժեղացնի չլիցենզավորված առցանց խաղային գործունեության վերահսկողությունը

07.09.2026 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #չլիցենզավորված առցանց խաղ

Առցանց խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողությունը կուժեղանա։ 


Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում կատարված փոփոխություններով՝ 2027 թվականի փետրվարի 8-ից գործողության մեջ կմտնեն նոր կարգավորումներ, որոնցով կվերանայվեն չլիցենզավորված կազմակերպությունների կողմից կազմակերպվող առցանց շահումով խաղերի եւ վիճակախաղերի կայքերի արգելափակմանն ուղղված գործող մեխանիզմները։ 

Նոր կարգավորումներով նախատեսվում է կատարելագործել չլիցենզավորված կայքերի տեխնիկական արգելափակման համակարգը՝ հեռահաղորդակցության օպերատորների միջոցով սահմանափակելով դրանց հասանելիությունը։ Առաջարկվում է սահմանափակել նաեւ չլիցենզավորված կայքերի կողմից գովազդների տարածումը:
Դիտում՝ 245

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW