Սեպտեմբերի 25-ից 27-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Armenian Auto Show-ի այցելուները մեքենա ընտրելու եւ ձեռք բերելու հնարավորություն կունենան հենց ցուցահանդեսի ընթացքում։ Ամերիաբանկը էքսպոյին կներկայացնի իր MyCar.am հարթակը եւ գործընկեր ավտոդիլերների հետ մշակված հատուկ առաջարկները, որոնց շրջանակում այցելուները երեք օր շարունակ կկարողանան գտնել իրենց նախընտրած մեքենան եւ ձեռք բերել այն՝ առանց կանխավճարի։ MyCar.am-ում ներկայացված են ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայի առաջատար ավտոդիլերների առաջարկները։ Այս պահին հարթակում հասանելի են ավելի քան 80 ավտոդիլերի առաջարկներ, որոնցից շուրջ 30-ը` պաշտոնական ներկայացուցիչներ։Հարթակի միջոցով մեքենա ընտրելու գործընթացը հնարավորինս պարզեցված է՝ հաշվիչների, զտիչների եւ մեքենաների համեմատման գործիքների շնորհիվ։ Դրանք հնարավորություն են տալիս սահմանել ընտրության շրջանակը, համեմատել տարբեր մեքենաների առաջարկներն ու արժեքը եւ կողմնորոշվել գին-որակ հարաբերակցության մեջ՝ խնայելով ժամանակն ու հեշտացնելով վերջնական որոշում կայացնելու ընթացքը։MyCar.am-ը զարգանում է նաեւ որպես մեքենաների վաճառքի հարթակ անհատների համար. այսօր յուրաքանչյուրը կարող է իր մեքենան վաճառել հարթակում՝ գրանցվելով եւ տեղադրելով համապատասխան հայտարարությունը։Նշվում է, որ ավտովարկերի պորտֆելի ծավալով Ամերիաբանկը շարունակում է պահպանել ՀՀ բանկային համակարգի բացարձակ առաջատարի դիրքը՝ շուկայի շուրջ 41% մասնաբաժնով (30.06.2026թ. դրությամբ)։Հատկանշական է, որ 2026 թվականի առաջին ութ ամիսներին Ամերիաբանկի ավտովարկերի ավելի քան 43%-ը տրամադրվել է առցանց՝ MyCar.am հարթակի միջոցով։ Նույն ժամանակահատվածում, տարեվերջի համեմատ, բանկի ավտովարկերի պորտֆելն աճել է մոտ 40%-ով։Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 3652