Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Չորեքշաբթի, Օգոստոս 19
3 առաջարկ
5 առաջարկ
16 առաջարկ
1 առաջարկ
«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականի մարտի 2-ին, Պետական գրանցման N 286.120.03844 (2008թ-ին վերագրանցվել է ՀՀ ԿԲ կողմից՝ գրանցման վկայական թիվ 6): ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի ապրիլի 21-ի թիվ 62 հրամանով Ընկերությանը տրամադրվել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա (ԱՊՈ 0033): «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն վերագրանցվել եւ վերալիցենզավորվել է 2008 թվականի մարտի 25-ին եւ ստացել ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ 0004 (0033) լիցենզիան: Ընկերությունը, հիմնադրված Սուքիասյանների ընտանիքի կողմից, ունի 4 բաժնետեր (յուրաքանչյուրը 25% մասնակցությամբ), ի դեմս` Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ, Ռոբերտ Սուքիասյանների:«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն իր առաքելությունն է համարում Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության լայն խավերին որակյալ ապահովագրական ծառայությունների մատուցումը` ապահովելով սպառողների պահանջմունքների լիակատար բավարարում, նրանց պահանջներին համապատասխան ծառայությունների մատուցում: Ընկերությունն իրականացնում է ապահովագրություն հետեւյալ դասերով` 1. Դժբախտ պատահարներից ապահովագրություն (ներառյալ՝ արդյունաբերական վնաս եւ մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններից) 2. Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային)3. Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն 4. Հրդեհից եւ բնական աղետներից ապահովագրություն 5. Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն 6. Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաեւ՝ բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն 7. Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն 8. Ֆինանսական վնասների ապահովագրություն 9. Առողջության ապահովագրություն10. Աջակցության ապահովագրություն«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն ապահովագրական շուկայում ունի իր ուրույն տեղը, այն կայուն դիրք է գրավում շնորհիվ կադրերի պրոֆեսիոնալիզմի, ապահովագրության գործունեությունում առաջնորդվող քաղաքականությամբ, սկզբունքներով, հուսալիությամբ:
18.08.2026 | 15:02 Ֆինտեխ
Revolut-ը պրեմիում դասի լաունջների ցանց է գործարկում
18.08.2026 | 15:50 Նորություններ
Մեկնարկել է Junius մրցաշարի վերջին փուլը
18.08.2026 | 16:11 Արժեթղթերի շուկա
Ամիօ Բանկն առաջարկում է ներդրումային նոր հնարավորություն
12.08.2026 | 22:35 Հոդվածներ
Արհեստական բանականությունն ամրապնդում է դոլարի գերիշխանությունը
14.08.2026 | 00:05 Հարցազրույցներ
Հայկ Եգանյան․ Պետք է ամենօրյա գործդ կապես ավելի մեծ ու արժեքավոր նպատակի հետ
11.08.2026 | 09:07 Նորություններ
Հայաստանում պարզեցվում է էլեկտրոնային փողի օգտագործումը
21.07.2026 | 22:30 Հարցազրույցներ
Կարեն Եղիազարյան. Բանկային ոլորտում լավագույն AI-ն անտեսանելի է
28.07.2026 | 12:43 Նորություններ
«Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը՝ հայ-բրիտանական համագործակցության նոր էջ
06.08.2026 | 13:59 Նորություններ
Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի
28.07.2026 | 17:52 Նորություններ
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
07.08.2026 | 15:41 Նորություններ
IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին
21.07.2026 | 15:05 Ֆինտեխ
Revolut-ը բանկային լիցենզիա է ստացել Ավստրալիայում
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau