Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշը B1 մակարդակում, ինչպես նաեւ Բանկի b2 Baseline Credit Assessment (BCA) եւ Adjusted BCA գնահատականները: Միաժամանակ գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական»։ Վարկանիշի «Դրական» հեռանկարն արտացոլում է Հայաստանում գործառնական միջավայրի բարելավումը, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ բանկի BCA գնահատականի եւ վարկանիշների վրա։ Յունիբանկի b2 BCA եւ Adjusted BCA գնահատականների վերահաստատումը պայմանավորված է բանկի ակտիվների բարձր որակով, կայուն շահութաբերությամբ եւ ֆինանսավորման առավել անկայուն աղբյուրներից սահմանափակ կախվածությամբ։ Moody’s-ի գնահատմամբ՝ Հայաստանի երկարաժամկետ աճի ներուժն ամրապնդվել է՝ պայմանավորված կայուն կապիտալ ներդրումներով, որոնք նպաստում են արտադրողականության աճին եւ բարձրացնում տնտեսության դիմակայունությունը արտաքին ցնցումների նկատմամբ։ Tweet Դիտում՝ 4876