Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Երկուշաբթի, Սեպտեմբեր 07
5 առաջարկ
Թարմացված է. 07.06.2024
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը ոչ առեւտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա:Հիմնադրամի նպատակը ֆիզիկական անձանց ավանդների հատուցման երաշխավորումն է: Երաշխավորվում են Հայաստանում գործող բոլոր 18 բանկերում եղած ավանդները: Հատուցումն իրականացվում է բանկի անվճարունակության դեպքում:- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 մլն դրամ է:- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 մլն դրամ է:- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը 7 մլն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ 16 մլն դրամով:- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7 մլն դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը` 7 մլն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:Հիմնադրամի միջոցները ձևավորվում են բանկերի կողմից վճարվող երաշխիքային վճարներից, դրանց կառավարումից ստացված եկամուտներից, Հիմնադրամի կողմից հատուցված և բանկերի նկատմամբ ձեռք բերած պահանջի հիման վրա բանկերից ստացված գումարներից:Հիմնադրամի գործունեության վերահսկողությունն իրականացնում է ՀՀ Կենտրոնական Բանկը:
04.09.2026 | 15:52 Նորություններ
IDBank-ը զգուշացնում է Telegram-ում գումարի շորթման նոր սխեմայի մասին
04.09.2026 | 11:42 Նորություններ
ՀԱԳՄ նախագահ. Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է էապես փոխել իրավիճակը
04.09.2026 | 22:30 Հոդվածներ
Աշխարհի ամենահին բանկի բացահայտումները ԵՄ ֆինանսական ինտեգրման մասին
02.09.2026 | 15:21 Նորություններ
ԵՄ Խորհուրդը հաստատել է հայկական ապրանքների ներմուծման ազատականացումը
01.09.2026 | 10:49 Ֆինտեխ
Սինգապուրը $173 միլիոն կհատկացնի ֆինտեխ էկոհամակարգի զարգացման համար
28.08.2026 | 17:44 Նորություններ
IDBank-ն առաջարկում է աշխատավարձը դարձնել ֆինանսական գործիք
07.08.2026 | 15:41 Նորություններ
IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին
06.08.2026 | 13:59 Նորություններ
Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի
25.08.2026 | 10:02 Հոդվածներ
«Մենք հաճախորդի երկրորդ օդաչուն ենք». Wilco-ի մոդելը
26.08.2026 | 11:33 Նորություններ
IDBank-ը զգուշացնում է համերգների եւ փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարությունների մասին
07.08.2026 | 17:40 Նորություններ
Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում
19.08.2026 | 10:26 Ֆինտեխ
Visa-ն եւ Mastercard-ը միացել են Agentic Payments Alliance-ին
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau