Սինգապուրը $173 միլիոն կհատկացնի ֆինտեխ էկոհամակարգի զարգացման համար

01.09.2026 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Սինգապուրի ֆինանսական կարգավորիչ մարմինը (MAS) առաջիկա երեք տարիների ընթացքում $173 միլիոն կներդնի կղզու ֆինտեխ էկոհամակարգի զարգացման համար:


Սինգապուրը ֆինտեխ-հաբի կարգավիճակ ունի. այստեղ գործում է ոլորտի ավելի քան 1800 ընկերություն:

2025 թվականին Սինգապուրի ֆինտեխ-ոլորտում ներդրումները կազմել են $2,3 միլիարդ, հաղորդում է Finextra-ն:

MAS-ը ստանձնում է ֆինանսական պարտավորությունը Financial Sector Technology and Innovation Scheme (FSTI 4.0) թարմացված ծրագրի շրջանակում, որն ուղղված է ֆինտեխ էկոհամակարգի ամրապնդմանը եւ ֆինանսական հատվածում նորարարությունների ու տեխնոլոգիաների ներդրման արագացմանը:

FSTI 4.0-ն կառուցված է չորս նպատակների շուրջ․ նորարարությունների ամրապնդում եւ ընդլայնում; ֆինանսական տեխնոլոգիաների մշակման ու ներդրման արագացում; ենթակառուցվածքների զարգացում; աջակցություն մասնագետների ներգրավմանն ու զարգացմանը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 765

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW