Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր

17.09.2026 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #«Ալաշկերտ»

Յունիբանկը եւ Հայաստանի քառակի չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն ընդլայնել են համագործակցությունը․ բանկը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը։ 


Բանկից հայտնել են, որ գործընկերությունն ուղղված է ակումբի հետագա զարգացմանը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ասպարեզում նոր ու նշանակալի հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։
 
«Սպորտի աջակցությունը Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր ուղղություններից է։ Բանկը երկար տարիներ նպաստում է Հայաստանում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը եւ իրականացնում հովանավորչական լայնածավալ ծրագիր, որն ընդգրկում է ֆուտբոլը, ֆուտզալը, ըմբշամարտը, հեծանվասպորտը։
 
Յունիբանկը հատկապես կարեւորում է այն նախաձեռնությունները, որոնք ոչ միայն օգնում են հայ մարզիկներին հասնել բարձր արդյունքների, այլեւ նպաստում են երիտասարդների շրջանում սպորտի եւ առողջ ապրելակերպի տարածմանը։ Յունիբանկի եւ «Ալաշկերտ» ՖԱ-ի համագործակցությունը միավորում է ընդհանուր արժեքներ՝ զարգանալու, մշտապես առաջ շարժվելու եւ բարձր արդյունքների հասնելու ձգտումը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
 
«Ալաշկերտ» ՖԱ-ն իր 15-ամյա պատմության մեջ 4 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ՝ գավաթակիր, 3 անգամ՝ սուպերգավաթակիր։ «Ալաշկերտն» առաջին հայկական ակումբն է, որը խաղացել է եվրագավաթային խմբային փուլում։ 
 
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 826

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW