«Մի դրամի ուժը» «Կլիմայի փոփոխությունը եւ կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է

17.09.2026 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մի դրամի ուժը» #COP17

«Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։ Կուտակված 4,719,020 դրամի շնորհիվ կազմակերպության շահառու հանդիսացող երեխաներն ուսումնական տարին սկսել են լիարժեք պատրաստված՝ անհրաժեշտ դպրոցական հագուստով եւ գրենական պիտույքներով։ 


Սեպտեմբեր ամսվա ընթացքում հավաքված «մի դրամներն» ուղղվելու են «Կլիմայի փոփոխությունը եւ կանայք» մրցանակաբաշխության իրականացմանը։ Նախաձեռնության նպատակն է ճանաչել, արժեւորել եւ տեսանելի դարձնել կանանց առաջնորդությունն ու ներդրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարում եւ կենսաբազմազանության պահպանման ոլորտում։

COP17-ի շրջանակում «Կլիմայի փոփոխությունը եւ կանայք» մրցանակաբաշխությունն իրականացվում է «Կանայք կլիմայում եւ էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ի, «ՕքսԵՋեն» հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կանանց խմբի (CBD Women’s Caucus) եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։ 

Իդրամի եւ IDBank-ի Հաղորդակցության եւ կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանն ընդգծել է նախաձեռնության կարեւորությունն ու հեռանկարային բնույթը։

«Բնապահպանությունն ու կայուն զարգացումը «Մի դրամի ուժի» առանցքային ուղղություններից են, ուստի այս ծրագիրն ամբողջությամբ արտացոլում է մեր որդեգրած արժեքները։ Ուրախ ենք աջակցել մի նախաձեռնության, որն ընդգծում է կանանց անփոխարինելի ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում եւ կենսաբազմազանության պահպանման ոլորտում։ Իդրամն ու IDBank-ը շարունակում են աջակցել այն ծրագրերին, որոնք ոչ միայն վեր են հանում կարեւորագույն խնդիրները, այլեւ ուղղված են գործնական լուծումներ գտնելուն եւ կայուն ապագա ապահովելուն»,- նշել է Տաթեւիկ Վարդեւանյանը։
«Կանայք կլիմայում եւ էներգետիկայում» ՀԿ-ի հիմնադիր եւ տնօրեն Նունե Սաքանյանի խոսքով՝ նախաձեռնությունը կարեւոր հարթակ է կանանց աշխատանքը տեսանելի դարձնելու եւ նրանց դերն ընդգծելու համար։

«Ուրախ ենք, որ «Կլիմայի փոփոխությունը եւ կանայք» մրցանակաբաշխության՝ COP17 հատուկ թողարկման գլխավոր գործընկերը «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն է։ Այս աջակցությունն առանցքային է նախաձեռնության իրականացման, կանանց առաջնորդության արժեւորման եւ բնապահպանական արդյունավետ լուծումների խթանման գործում։ Շնորհակալ ենք այս արժեքավոր համագործակցության եւ հավասար հնարավորությունների գաղափարը կարեւորելու համար»,- ասել է Նունե Սաքանյանը։

«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային եւ կրթական կարեւոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաեւ Իդրամի եւ IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերի իրականացմանը։

Իդրամ եւ IDBank ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3302

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW