Մարտին Գալստյանը Թբիլիսիում ներկայացրել է ԿԲ մոտեցումները մակրոտնտեսական ռիսկերի կառավարմանը

22.09.2026 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյան #ԿԲ

Սեպտեմբերի 18-ին Կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ նախագահ Մարտին Գալստյանի գլխավորությամբ, Թբիլիսիում մասնակցել է «Տարածաշրջանային կենտրոնական բանկերի ղեկավարների կլոր սեղան-քննարկմանը»՝ կազմակերպված Վրաստանի ազգային բանկի եւ J.P. Morgan-ի կողմից։


ՀՀ ԿԲ-ից հայտնել են, որ «Տարածաշրջանային մակրոտնտեսական միջավայր» խորագրով նստաշրջանը համախմբել է կենտրոնական բանկերի ղեկավարների եւ բարձրաստիճան ներկայացուցիչների՝ քննարկելու գլոբալ եւ տարածաշրջանային առանցքային մակրոտնտեսական զարգացումները։

Պանելային քննարկման հիմնական թեմաներն էին չեզոք տոկոսադրույքը, փոխարժեքը՝ որպես շոկերի կլանիչ կամ խարիսխ, դրամավարկային քաղաքականությունը խոշոր կապիտալ հոսքերի պայմաններում, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ռիսկերն ու առաջարկի շոկերը։

Քննարկման ընթացքում Մարտին Գալստյանն անդրադարձել է չեզոք տոկոսադրույքի շուրջ առկա անորոշությանը եւ ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկի գների կայունության ապահովման ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցումը, որի շրջանակում դիտարկվում են մի շարք հնարավոր սցենարներ եւ առանձնակի ուշադրություն է դարձվում առավել ծախսատար հետեւանքներով ռիսկերի կառավարմանը։

Նա նաեւ կարեւորել է Հայաստանում ճկուն փոխարժեքի դերը՝ որպես արտաքին շոկերի կլանման գործիք, ինչպես նաեւ անդրադարձել է կապիտալի հոսքերի աճող նշանակությանը՝ կարեւորելով հիմնարար գործոններով պայմանավորված եւ կարճաժամկետ ցիկլային հոսքերի տարբերակումը, ինչպես նաեւ դրամավարկային, արտարժութային եւ մակրոպրուդենցիալ գործիքների նպատակային կիրառումը։
Դիտում՝ 347

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW