Յունիբանկի հովանավորությամբ ստեղծված «Յունիսպորտ» ֆուտզալի ակումբը օգոստոսի 26-ին, 27-ին եւ 29-ին Երեւանում կանցկացնի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի նախնական փուլի հանդիպումները։ Հայաստանի գործող չեմպիոն եւ գավաթակիր «Յունիսպորտ»-ը պայքարելու է մրցաշարի հիմնական փուլի ուղեգրի համար։ Թիմի մրցակիցներն են Գերմանիայի հնգակի չեմպիոն «Վեյլիմդորֆը», Էստոնիայի չեմպիոն «Տալլինը» եւ Իսլանդիան ներկայացնող «Ռեյկյավիկը»։ «Յունիսպորտ»-ը մրցաշարին մոտենում է տպավորիչ արդյունքներով։ Հայաստանի Բարձրագույն լիգայում թիմն անցկացրել է անպարտելի մրցաշրջան՝ տանելով 16 հաղթանակ եւ խփելով 323 գոլ։ «Չեմպիոնների լիգայում Հայաստանը ներկայացնելը մեզ համար մեծ պատասխանատվություն է։ Մենք ունենք հավակնոտ թիմ, որն արդեն ապացուցել է իր ուժը Հայաստանի առաջնությունում։ Այժմ մեր նպատակն է նույն վստահությամբ հանդես գալ միջազգային ասպարեզում եւ պայքարել հիմնական փուլի ուղեգրի համար։ Հատկապես կարեւոր է, որ հանդիպումներն անցկացվելու են Երեւանում․ մեր երկրպագուների աջակցությունը կարող է լրացուցիչ ուժ հաղորդել թիմին։ Շնորհակալ ենք Յունիբանկին՝ ակումբի կողքին լինելու եւ մեր զարգացմանն աջակցելու համար», - նշել է «Յունիսպորտ» ակումբի տնօրեն Դավիթ Խաչատրյանը։ Աջակցելով ակումբին՝ Յունիբանկը նպատակ ունի նպաստել Հայաստանում ֆուտզալի զարգացմանը, բարձրացնել հետաքրքրությունը մարզաձեւի նկատմամբ եւ աջակցել մրցունակ թիմի ձեւավորմանը, որը կարող է արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում։ «Յունիսպորտ»-ի՝ Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները կհեռարձակվեն Առաջին հեռուստաընկերության եթերում։ Tweet Դիտում՝ 1556