Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում: Ակբա բանկից հայտնել են, որ պարտատոմսերը ցուցակվել եւ ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:Պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝• Թողարկման ընդհանուր ծավալը՝ 5,000,000,000 ՀՀ դրամ• Մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10,000,000 ՀՀ դրամ• Քանակը՝ 500 հատ• Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս• Արժեկտրոնային եկամտաբերությունը՝ լողացող«Որպես շուկա ստեղծող՝ Ակբա բանկը ֆոնդային բորսայում կապահովի նշված պարտատոմսերի կանոնավոր առք ու վաճառքի հայտերի առկայությունը՝ ներդրողների համար ձեւավորելով բարձր իրացվելիություն եւ թափանցիկ գնագոյացում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1181