Arca ազգային վճարային համակարգի եւ UnionPay-ի համագործակցության շրջանակում պաշտոնապես տրվել է Հայաստանում Arca Unionpay քարտերի մեկնարկը: Կոնվերս Բանկը Հայաստանում առաջիններից իր քարտապաններին հնարավորություն է տալիս ստանալ մեկ քարտ՝ երկու տեղական եւ միջազգային քարտերի հնարավորություններով:Arca UnionPay քարտերի թողարկման մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր արարողությունը կայացել է սեպտեմբերի 17-ին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԲ, Armenian Card ազգային վճարային համակարգի, ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան, ֆինանսական համակարգի ներկայացուցիչներ:Կոնվերս Բանկը ներկայացրել է եւ բանկի բրենդինգով խորհրդանշական քարտը ստորագրել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը:«Այս նախաձեռնությանը առաջիններից միանալը Կոնվերս Բանկի համար բնական է։ Մենք հետեւողականորեն ներդնում ենք նոր տեխնոլոգիաներ եւ ֆինանսական լուծումներ, եւ այս համագործակցությունն այդ մոտեցման շարունակությունն է:Կոնվերս Բանկի կողմից Arca UnionPay քարտերի թողարկումը հատկապես կարեւորում եմ երկու տեսանկյունից։ Առաջինը մեր հաճախորդների համար ստեղծվող հավելյալ արժեքն է։ Եթե նախկինում Arca քարտի կիրառելիությունը հիմնականում սահմանափակվում էր Հայաստանի վճարային ենթակառուցվածքով, ապա համատեղ քարտով հնարավոր է գործարքներ կատարել նաեւ UnionPay-ի միջազգային ցանցում՝ օգտվելով երկու համակարգերի առավելություններից։Մյուս կարեւոր ուղղությունը Հայաստանի ազգային վճարային համակարգի միջազգային ինտեգրումն է։ Arca-ի եւ UnionPay-ի համագործակցությամբ այն կապվում է միջազգային լայն ցանցի հետ՝ ընդլայնելով հայկական բանկերի եւ նրանց հաճախորդների հասանելիությունը»,- ասել է նա:Arca-ի տնօրեն Վարդան Խաչատրյանի խոսքով` այս նախագիծն աննախադեպ է ոչ միայն Arca-ի, այլեւ՝ Հայաստանի վճարահաշվարկային էկոհամակարգի համար։ «Երկու ազգային վճարային համակարգերի՝ Arca-ի եւ UnionPay-ի համագործակցության արդյունքում հայկական բանկերն առաջին անգամ հնարավորություն են ստանում թողարկել համատեղ քարտ, որի սպասարկումը Հայաստանում իրականացվում է Arca-ի կանոններով, իսկ երկրից դուրս՝ UnionPay-ի սպասարկման ցանցում։Սա համագործակցության առաջին փուլն է․ նախատեսվում են նաեւ այլ լուծումներ, այդ թվում՝ արագ դրամական փոխանցումների ուղղությամբ»։«Arca-ի հետ համագործակցությունը կարեւոր քայլ է UnionPay-ի ներկայության ընդլայնման եւ Հայաստանի վճարային շուկայի հետ ավելի սերտ ինտեգրման ճանապարհին։ Համատեղ քարտի գործարկմամբ մենք միավորում ենք Arca-ի տեղական փորձն ու ենթակառուցվածքը UnionPay-ի միջազգային ցանցի հետ՝ Հայաստանի քարտապաններին հասանելի դարձնելով մեր ծառայություններն աշխարհի տարբեր երկրներում։Մենք բարձր ենք գնահատում Arca-ի, Կոնվերս Բանկի եւ ծրագրին միացած մյուս գործընկերների հետ համագործակցությունը եւ վստահ ենք, որ սա երկարաժամկետ գործընկերության նոր հնարավորությունների սկիզբն է»,- ասել է UnionPay International-ի բիզնեսի զարգացման դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Սյան Յուն:Arca Unionpay քարտերը Կոնվերս Բանկում արդեն հասանելի են:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1299