IDBank-ը եւ «Դէկավվա ֆոնդ»-ն արցախցիների կողքին են

22.09.2026 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #«Դէկավվա ֆոնդ»

IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սեւան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։


Բանկը եւ «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամը միավորել են ջանքերը՝ նպաստելու ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, ստեղծելու իրական հնարավորություններ կրթության եւ աշխատաշուկայի հասանելիության ապահովման համար։

«Ծրագրի նոր փուլը ենթադրում է աշխատանք ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի հետ՝ երեխաներից մինչեւ մեծահասակներ։ Նպատակ ունենք ծրագրի միջոցով շոշափելի արդյունք ունենալ, երբ ընտանիքը կունենա թե՛ իր սոցիալական խնդիրների, թե՛ համայնքում առավել արագ ինտեգրվելու խնդիրների լուծումները։ Հուսով ենք, որ շուտով դրական արդյունքներով կամփոփենք ծրագիրը։ Վստահ եմ, որ «Հարեհասի» աշխատանքն էական ազդեցություն կունենա արցախցի մեր հայրենակիցների ապագայի վրա», - ասել է IDBank-ի Հաղորդակցման եւ կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։

«Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանը նշել է, որ ծրագրի շրջանակում հաշվի են առնվելու յուրաքանչյուր ընտանիքի կարիքներն ու խնդիրները, աշխատանքներ են տարվելու անհատապես.

«Քանի որ «Հարեհասը» համայնքահեն ծրագիր է, յուրաքանչյուր համայնքում, որտեղ կան արցախցիներ, ինչ-որ նոր բան ստեղծվելու է նրանց կողմից՝ նոր նախագծեր, բիզնեսներ եւ այլն։ Մենք ամեն օր տեսնում ենք նրանց մեծ ներուժը եւ ուզում ենք աջակցել դրա զարգացմանը»։

Նշվում է, որ «Կողք կողքի» ծրագրի շրջանակում IDBank-ը 2023 թվականից պարբերաբար աջակցություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին՝ կարեւորելով նրանց ինտեգրումն ու նպատակ ունենալով օգնել նրանց ոտքի կանգնել եւ իրենց ապագան կառուցել Հայաստանում։ Վերջերս բանկը ֆինանսավորել էր նաեւ Երեւանի պետական համալսարանի 103 արցախցի ուսանողների կրթավճարները։

«Եթե ծրագրի սկզբնական շրջանում մեր աջակցությունը սոցիալական բնույթի էր, երբ անհրաժեշտ էր հոգալ պարզապես կենցաղային ծախսերը, ապա հետագայում մենք սկսեցինք աջակցել արցախցի մեր հայրենակիցների կրթությանը, վերապատրաստումներին ու նոր մասնագիտություն ձեռք բերելուն։ Դա հնարավորություն կտա նրանց ունենալ երկարաժամկետ աշխատանք ու ինքնուրույն լուծել սոցիալական խնդիրները», - ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

Առաջիկայում համայնքներում բանկը կանցկացնի նաեւ ֆինանսական գրագիտության դասընթացներ, որոնք կօգնեն ընտանիքներին ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ ճիշտ եւ գրագետ ֆինանսական որոշումներ կայացնելու համար։

IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 3405

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW