Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

18.09.2026 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Junius #Իդրամ #IDBank

Բարդ հաշվարկներ, համառ պայքար եւ մեծ հաղթանակներ․ երեխաների շրջանում սիրված Junius ֆինանսական մրցաշարը մոտեցավ իր ավարտին։ Խաղային ու հագեցած մթնոլորտում մասնակիցները սովորել են ճիշտ տնօրինել ու խնայել գումարը, ճանաչել ու պաշտպանվել ժամանակակից ֆինանսական զեղծարարություններից, ինչպես նաեւ արդյունավետ կիրառել թվային ֆինանսական գործիքները։ 


Իդրամի եւ IDBank-ի Հաղորդակցության եւ կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանն ընդգծել է Junius ֆինանսական մրցաշարի դրական ազդեցությունը մասնակիցների շրջանում։

«Յուրաքանչյուր նոր մրցափուլի ընթացքում մասնակիցների թիվն աճում էր, եւ, ի ուրախություն մեզ, ամեն անգամ նոր երեխաներ էին միանում մրցաշարին։ Ունեինք նաեւ մրցաշարի «հնաբնակներ», որոնք մասնակցում էին բոլոր խաղերին՝ մշտապես ձգտելով լինել առաջատարների թվում։ Խաղի կանոնների համաձայն՝ մեկ անգամ հաղթելուց հետո մասնակիցը հաջորդ երեք ամիսների ընթացքում չի կարող կրկին հաղթող ճանաչվել եւ ստանում է միայն խրախուսական մրցանակ։ Այնուամենայնիվ, այս անգամ եւս ունեցանք խրախուսական մրցանակներ ստացող մասնակիցներ, որոնք անկեղծորեն ուրախ էին նաեւ այդ մրցանակների համար», - նշել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

«Երեխաների աճող հետաքրքրությունը, մեծ ոգեւորությունն ու ձեռք բերած գիտելիքները հերթական անգամ ցույց են տալիս, որ Idram Junior հավելվածում հասանելի Junius ֆինանսական մրցաշարը ֆինանսապես գրագետ սերունդ ձեւավորելուն նպաստող եւ ապագա հաջողությունների ամուր հիմքերը դնող ռազմավարական նախաձեռնություն է»,- ասվում է հաղորդագրությունում:

Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար: Հավելվածի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում օգտվել անկանխիկ միջոցներից, անհպում վճարումներ կատարել, խնայել եւ զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից եւ անվտանգ գործիքի միջոցով։

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 2795

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW