ՀՀ կենտրոնական բանկի եւ Վրաստանի ազգային բանկի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

22.09.2026 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ կենտրոնական բանկ #Վրաստանի ազգային բանկ

ՀՀ կենտրոնական բանկի եւ Վրաստանի ազգային բանկի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ֆինասական ոլորտում համագործակցության վերաբերյալ:


Հայաստանի ԿԲ-ից հայտնել են, որ հուշագրի նպատակն է ամրապնդել երկրների ֆինանսական համակարգերի կայունությունը, բարձրացնել ֆինանսական ոլորտի թափանցիկությունն ու կենսունակությունը, պաշտպանել ավանդատուների եւ ներդրողների օրինական շահերը:

«Հուշագիրը սահմանում է կողմերի միջեւ ֆինանսական ոլորտի կարգավորմանը եւ վերահսկողությանը վերաբերող տեղեկատվության փոխանակման կարգը, համագործակցությունը` ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման, վերահսկողության, շուկայական վարվելակերպի եւ սպառողների շահերի պաշտպանության, մրցակցության, ճգնաժամերի կառավարման, վճարային համակարգերի, արժեթղթերի շուկայի, կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման, ֆինանսկան տեխնոլոգիաների, դրամավարկային քաղաքականության եւ այլ ոլորտներում:

Հուշագիրը ամուր հիմք է երկու երկրների կենտրոնական բանկերի միջեւ տեղեկատվության արդյունավետ փոխանակման, փորձի փոխանակման եւ համատեղ ծրագրերի իրականացման համար»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 485

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW