IDBank-ն առաջարկում է աշխատավարձը դարձնել ֆինանսական գործիք

28.08.2026 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank

Աշխատավարձի մասին խոսելիս սովորաբար առաջին հերթին կարեւորվում է դրա չափը։ 


Կպատկերացնեի՞ք, որ նույն եկամուտն ունեցող երկու մարդկանց ֆինանսական իրավիճակները կարող են էականորեն տարբեր լինել։ Օրինակ, մեկի աշխատավարձը կարող է ամբողջությամբ ծախսվել մինչեւ ամսվա ավարտը, իսկ մյուսինը՝ բավարարել նաեւ խնայողություններ ձեւավորելու եւ երկարաժամկետ նպատակներին մոտենալու համար։ Տարբերությունը ոչ միայն ծախսերի չափի, այլեւ աշխատավարձի կառավարման ձեւի մեջ է։

IDBank-ի IDsalary աշխատավարձային փաթեթը նախատեսված է IDBank-ի միջոցով աշխատավարձ ստացող կամ ստանալ նախատեսող հաճախորդների համար։

Ի՞նչ առավելություններ է առաջարկում փաթեթը՝

Անվճար պրեմիում դասի քարտ — տրամադրվում է փաթեթի շրջանակում (տեսակը կախված է աշխատավարձի չափից):

Քեշբեք եւ բոնուսներ պրեմիում քարտերին:

Կանխիկացման արտոնյալ պայմաններ: 

Վարկի մրցակցային տոկոսադրույք:

Վարկային գիծ — մինչեւ 55-օրյա արտոնյալ ժամկետով:

Վարկային սահմանաչափ — մինչեւ զուտ աշխատավարձի 15-ապատիկի չափով (առավելագույնը՝ 10,000,000 ՀՀ դրամ):

Ավելի ցածր տոկոսադրույք հիփոթեքային վարկի համար — 0.25 տոկոսային կետով ցածր IDBank-ի գործող հիփոթեքի տոկոսադրույքից:

Հավելյալ տոկոսադրույք ավանդին/հաշվին — +0.5 տոկոսային կետով բարձր դրամային խնայողական հաշվի տոկոսադրույքին:

Անվճար ArCa քարտ — ամսական մինչեւ 60,000 ՀՀ դրամ քեշբեքի հնարավորությամբ:

Զեղչ պահատեղերի համար — 20% զեղչ անհատական պահատեղի վարձակալության համար:

Անվճար սպասարկում — փաթեթի միացումն ու ամսական սպասարկումն անվճար են: 

Եվ այլ առավելություններ: 

IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 1788

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW