Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Ուրբաթ, Սեպտեմբեր 04
5 առաջարկ
6 առաջարկ
Թարմացված է. 05.09.2023EasyPay-ը Հայաստանի առաջատար ֆինտեխ հարթակներից է, որը 2014 թ․-ից առաջարկում է վճարման պարզ ու նորարարական եղանակներ: «Իզի Փեյ» ՍՊԸ-ն ստացել է թիվ 17 լիցենզիա 2014թ. նոյեմբերի 4-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից եւ հավաստագրում ISO 27001 ստանդարտով 2016թ.-ին։Ընկերությունն ունի 3900+ տերմինալ՝ տեղադրված ՀՀ ու Արցախի տարածքում։ Տերմինալները տեղադրված են հանրային բոլոր վայրերում՝ այգիներում, կանգառներում, մայթերին, ինչպես նաեւ պետական ու ֆինանսական կառույցներում, տարբեր ծառայություններ մատուցող ընկերություններում, սննդի կետերում ու ժամանցի վայրերում։ Երեւանում EasyPay-ն ունի 5 մասնաճյուղ։Ընկերությունը 2017 թ․-ին թողարկեց իր թվային դրամապանակ easywallet-ը, որով հնարավոր է վճարումներ կատարել ցանկացած ժամանակ ու ցանկացած վայրից։Այսօր easywallet հավելվածում ու EasyPay տերմինալներում առկա են Հայաստանում ամենամեծ թվով վճարատեսակները․ հասանելի են 800+ ծառայություններ, ներառյալ՝ կոմունալ, բժշկական, ապահովագրության, ինտերնետի, հեռուստատեսության ու բջջային կապի վճարումների, ինչպես նաեւ վարկի մարումների։EasyPay-ը համագործակցում է հայաստանյան գրեթե բոլոր ֆինանսական կառույցների հետ, ինչի շնորհիվ հնարավոր է կատարել արագ փոխանցումներ easywallet-ից կամ EasyPay տերմինալներից բանկային ու քարտային հաշիվներ, ինչպես նաեւ ստանալ միջազգային դրամական փոխանցումներ արտերկրից հենց easywallet-ի հաշվին։easywallet-ն ունի նույնականացման բազմափուլ համակարգ՝ տվյալների առավելագույն անվտանգություն ապահովելու համար։ Հավելվածով հնարավոր է բացել անվճար բանկային հաշիվ՝ 0% սպասարկման վճարով։ Օգտատերերը կարող են նաեւ կցել իրենց Visa, Mastercard, ArCa, Amex եւ Payoneer քարտերը easywallet-ի իրենց հաշիվներին:2021 թ․-ին easywallet-ում ստեղծվեց EasyGarage-ը՝ միավորելով մեքենաներին առնչվող բոլոր վճարումները մի տեղում։ Այստեղ հնարավոր է ստուգել տուգանային բալերը, վճարել ճանապարհային տուգանքները, կայանատեղի տուգանքները, գույքահարկը, ինչպես նաեւ վճարել ԱՊՊԱ պայմանագրի համար։EasyPay-ում մարդիկ առաջնորդվում են մի ընդհանուր սկզբունքով՝ դարձնել ֆինանսական կյանքը ավելի պարզ՝ նպաստելով արագ զարգացող աշխարհի ու ժամանակի սղության հետ հաշտ ապրելուն։
04.09.2026 | 11:25 Արժեթղթերի շուկա
«Հայաստանի կապիտալի շուկան ակտիվ է»․ «Դայմենշն»-ը գրանցել է տեղաբաշխումների ռեկորդային ծավալ
03.09.2026 | 17:40 Նորություններ
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
02.09.2026 | 10:34 Նորություններ
Բիբլոս Բանկ Արմենիան առաջարկում է մինչեւ 1 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում բիզնեսին
28.08.2026 | 17:44 Նորություններ
IDBank-ն առաջարկում է աշխատավարձը դարձնել ֆինանսական գործիք
02.09.2026 | 15:21 Նորություններ
ԵՄ Խորհուրդը հաստատել է հայկական ապրանքների ներմուծման ազատականացումը
28.08.2026 | 10:38 Նորություններ
Ռուսաստանցիների կեսից ավելին պատրաստ է օգտագործել թվային ռուբլին
06.08.2026 | 13:59 Նորություններ
Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի
07.08.2026 | 15:41 Նորություններ
IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին
07.08.2026 | 17:40 Նորություններ
Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում
25.08.2026 | 10:02 Հոդվածներ
«Մենք հաճախորդի երկրորդ օդաչուն ենք». Wilco-ի մոդելը
26.08.2026 | 11:33 Նորություններ
IDBank-ը զգուշացնում է համերգների եւ փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարությունների մասին
19.08.2026 | 10:26 Ֆինտեխ
Visa-ն եւ Mastercard-ը միացել են Agentic Payments Alliance-ին
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau