Moody’s Ratings միջազգային վարկանշային գործակալությունը բարելավել է IDBank-ի երկարաժամկետ ավանդային վարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից փոխելով «դրականի»։ Վերջերս Moody’s-ը վերահաստատել էր IDBank-ի երկարաժամկետ ավանդային վարկանիշը՝ Ba3, ինչպես նաեւ բանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) եւ ճշգրտված BCA-ն՝ ba3 մակարդակում՝ ընդգծելով բանկի կապիտալի եւ իրացվելիության ամուր բուֆերները, բարձր շահութաբերությունն ու ակտիվների որակի շարունակական բարելավումը։«Դրական հեռանկարն արտացոլում է Հայաստանում գործառնական միջավայրի բարելավումը, որը կարող է նպաստել բանկի վարկանիշների հետագա բարձրացմանը։ Moody’s-ի գնահատմամբ՝ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում IDBank-ը կպահպանի վճարունակության եւ իրացվելիության բարձր մակարդակը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:IDBank-ի երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը եւ վարկունակության բազային գնահատականը (BCA) գտնվում են նույն մակարդակում, ինչ ՀՀ սուվերեն թողարկողի վարկանիշն է։IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 743