Ժամանակակից աշխարհում ամենաարժեքավոր կապիտալը ոչ թե ֆինանսներն են, այլ գիտելիքը․ ահա թե ինչու են Իդրամն ու IDBank-ը կրթությունը համարում ապագայի ռազմավարական ներդրում։ Իդրամն ու IDBank-ը մշտապես ներկա են այնտեղ, որտեղ ձեւավորվում են ապագա առաջատար մասնագետները։ Ընկերությունները պարբերաբար ֆինանսական գրագիտության եւ տեղեկատվական անվտանգության դասընթացներ են անցկացնում Ռուս-հայկական ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաններում, ինչպես նաեւ ակտիվորեն մասնակցում Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կարիերայի տոնավաճառներին եւ ԵՊՀ-ում անցկացվող ամենամյա «ԲանՈՒԳործ» էքսպոյին։IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Սոնա Մանուչարյանի խոսքով՝ ընկերության նպատակն է լինել ուսանողներին ավելի մոտ՝ ապահովելով հարթակ կարիերայի հաջող մեկնարկի համար.««ԲանՈՒԳործ» եկել ենք ամբողջ թիմով՝ ներկայացնելու բանկում առկա թափուր հաստիքները եւ պատասխանելու ուսանողներին հուզող հարցերին։ Կարիերայի մեկնարկի լավագույն հնարավորություններից է IDream ծրագիրը, որի շրջանակում մասնակիցները ստանում են գործնական գիտելիքներ եւ հնարավորություն ստանում սկսել կարիերան հենց մեզ մոտ։ Վստահ լինելով, որ ընկերության հաջողության հիմքն աշխատակիցների շարունակական ուսուցումն է՝ առաջիկայում հանդես ենք գալու մասշտաբային նոր նախագծով՝ աշխատակիցների որակավորման բարձրացման եւ մասնագիտական վերելքի ապահովման նպատակով»։Իդրամի ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանն էլ ընդգծել է նման նախաձեռնությունների կարեւորությունը ուսանողների հետ անմիջական շփման համատեքստում.««ԲանՈՒԳործ» էքսպոն հրաշալի հարթակ է ուղիղ շփման միջոցով ուսանողների պահանջները հասկանալու եւ նրանց Իդրամի ներքին մշակույթին ծանոթացնելու համար։ Մեզ համար կարեւոր է ոչ միայն թափուր հաստիքներ առաջարկելը, այլեւ երիտասարդներին գործնական հմտություններ փոխանցելը։ Մենք օգնում ենք ճիշտ կազմել CV-ն, հաղթահարել հարցազրույցի վախերն ու պատրաստվել կարիերայի մեկնարկին։ Մեր նպատակն է օգնել մոտիվացված սկսնակներին վստահորեն միանալ մեր դինամիկ թիմին ու դառնալ Իդրամի հաջողության մի մասը»։Իդրամն ու IDBank-ը վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1423