Ադրբեջանի պահուստները գերազանցել են $91 միլիարդը

25.09.2026 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան

Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները մոտեցել են $91 մլրդ ցուցանիշին։


«Այդ ցուցանիշը գրեթե 20 անգամ գերազանցում է արտաքին պետական պարտքի չափը։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ մեր ուղղակի արտաքին պետական պարտքի մակարդակը կազմում է $4,5 մլրդ, ինչը հավասար է կանխատեսվող ՀՆԱ-ի 5,6%-ին։ 

2026 թվականի 8 ամիսների ընթացքում արտաքին առեւտրային հաշվեկշռի դրական մնացորդը գերազանցել է $10 մլրդ-ը», - ասել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

«Չնայած գլոբալ ռիսկերին՝ երկրում ապահովված է մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունությունը», - հավելել է նա։
Դիտում՝ 1904

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW