«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։ Հանուն բնության, առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների, մանկատան երեխաների եւ տարեցների, հանուն հավասար հնարավորությունների եւ անպաշտպան կենդանիների․ Իդրամի համար առաջնահերթություն է այս 6 ուղղությունը։ Հենց այդ պատճառով էլ թիմային միջոցառման նպատակն էր աջակցել այս ուղղություններով իրականացվող ծրագրերին։Ընկերության հարյուրավոր աշխատակիցներ բաժանվել էին թիմերի։ Թիմերը, կատարելով ֆիզիկական եւ մտավոր տարբեր առաջադրանքներ ու լուծելով բազմաթիվ խնդիրներ, հավաքում էին միավորներ՝ idcoin-ների տեսքով, ապա դրանք բաշխում 6 ուղղությունների արկղերում։Միջոցառման ավարտին թիմերի հավաքած ամբողջ idcoin-երը ընկերությունը որոշակի փոխարժեքով կվերածի հայկական դրամի եւ կուղղի նշված 6 ուղղություններով ծրագրերի իրականացմանը։«Շատ կարեւոր է, երբ ամբողջ թիմն իրեն զգում է ընկերության որդեգրած քաղաքականության, ռազմավարության մի մասը։ Մեր թիմում ունենք բարի ավանդույթ․ տարվա ընթացքում մի քանի անգամ ընկերության ամբողջ թիմը ներգրավվում է սոցիալական պատասխանատվության ուղղությամբ իրականացվող նախագծերում։ Այս անգամ էլ մեր թիմային միջոցառումը կառուցեցինք ամբողջությամբ մեր առաջնահերթություն հանդիսացող վեց կարեւոր ԿՍՊ ուղղությունների շուրջ», - ասել է Իդրամ ընկերության ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանը։Իդրամ ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2824