Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում

25.09.2026 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Rate.Trading #Idram&IDBank

Թվային ֆինանսական ծառայությունների զարգացումն այսօր ենթադրում է ոչ միայն գործող բանկային պրոդուկտների կատարելագործում, այլեւ մասնագիտացված հարթակների ստեղծում, որոնք ֆինանսական ծառայությունները դարձնում են ավելի արդյունավետ եւ հասանելի։


Այս մոտեցման արդյունքն է Rate.am-ի եւ IDBank-ի կողմից գործարկված Rate.Trading հարթակը՝ նախատեսված արտարժույթի առուվաճառքի թվային գործարքների համար։ Հարթակը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս հետեւել հասանելի փոխարժեքներին, ընտրել համապատասխան պայմանները կամ առաջարկել իրենց նախընտրած փոխարժեքը։ Գործարքը կատարվում է միայն այն դեպքում, երբ բանկի կողմից տվյալ փոխարժեքով հայտը բավարարվում է։

«Rate.Trading-ի գործարկումը հիմնված է այն մոտեցման վրա, որ թվային ֆինանսական ծառայությունների զարգացումը պետք է արձագանքի հաճախորդների իրական կարիքներին եւ շուկայի փոփոխություններին։ Մասնագիտացված թվային հարթակների ստեղծումը հնարավորություն է տալիս արտարժույթի փոխարկումներն իրականացնել էականորեն շահավետ փոխարժեքներով՝ գործարքները դարձնել ավելի պարզ, անվտանգ եւ արդյունավետ՝ միաժամանակ խնայելով հաճախորդների ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը», – նշել է rate.am-ի տնօրեն Գեւորգ Մամիկոնյանը։

Հարթակում այսօր հասանելի է տասը արժույթ՝ հայկական դրամը, ԱՄՆ դոլարը, եվրոն, ռուսական ռուբլին, վրացական լարին, ԱՄԷ դիրհամը, բրիտանական ֆունտը, չինական յուանը, ճապոնական իենը եւ շվեյցարական ֆրանկը։

Rate.Trading-ը հասանելի է նաեւ հավելվածի տեսքով, իսկ հարթակին կարելի է անցում կատարել Idram&IDBank հավելվածից՝ արտարժույթի առուվաճառքն անմիջապես սմարթֆոնից իրականացնելու համար։

«Պարզ ինտերֆեյսը եւ թվային միջավայրում գործարքների իրականացումը Rate.Trading-ը դարձնում են հարմար գործիք նրանց համար, ովքեր փնտրում են շահավետ փոխարժեքներ եւ գնահատում իրենց ժամանակը։ Հարթակի գործարկումը միաժամանակ նպաստում է ֆինանսական ծառայությունների թվայնացմանը, արտարժույթի շուկայի թափանցիկության բարձրացմանը եւ ժամանակակից տեխնոլոգիաների ավելի լայն կիրառմանը։ Rate.Trading-ը շարունակական զարգացման փուլում է. նախատեսվում է հարթակը համալրել արտարժութային գործարքների նոր գործիքակազմով՝ հաճախորդներին հնարավորություն տալով առավել արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական միջոցները», – նշել է rate.am-ի տնօրեն Գեւորգ Մամիկոնյանը։

IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 421

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW