Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Ուրբաթ, Սեպտեմբեր 04
5 առաջարկ
6 առաջարկ
Թարմացվել է. 11.04.2025
«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին, և ներկայում հայաստանյան ապահովագրական շուկայի խոշոր ընկերություններից մեկն է:2025 թվականն ընկերությունը սկսեց ապահովագրական ոլորտում աշխարհի խոշորագույն, հեղինակավոր ընկերություններից մեկի՝ AXA-ի հետ ռազմավարական գործընկերությամբ։Ընկերությունը միջազգային հեղինակավոր «International federation of health plans» (iFHP)-ի անդամ է։ Միջազգային կազմակերպության կողմից վարկանշավորված առաջին ապահովագրական ընկերությունն է ՀՀ-ում․ «Moody's» վարկանշային գործակալության կողմից ունի B1 վարկանիշ՝ կայուն հեռանկարով: Այն վկայում է ընկերության ֆինանսական կայունության, թափանցիկ գործունեության և զարգացման հեռանկարների մասին։ Գերմանական TÜV Rheinland աուդիտորական ընկերության կողմից ստացել է ISO 9001 որակի սերտիֆիկատ և ISO 27001 տեղեկատվական անվտանգության սերտիֆիկատ: Ընկերությունը S&P Global հեղինակավոր կազմակերպության կողմից 2024 թվականին ստացել է կորպորատիվ կայունության գնահատական։2024 թվականի տվյալներով` ՆԱԻՐԻՆ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։ Ընկերության կարգախոսն է՝ «Մեզ հետ ապահով է»։ Ընկերությունը շարունակաբար կատարելագործում է մատուցվող ծառայությունների և սպասարկման որակը՝ հասանելի լինելով հաճախորդի համար 24/7 սկզբունքով։Առաջարկվող ծառայությունները- Առողջության ապահովագրություն – ունենք կորպորատիվ և անհատական ծրագրեր․ կորպորատիվ փաթեթները կազմվում են՝ հաշվի առնելով տվյալ ընկերության պահանջներն ու կարիքները, աշխատանքի առանձնահատկություններով պայմանավորված՝ բուժհետազոտությունների և միջամտությունների կարիքները։ Ինչպես կորպորատիվ, այնպես էլ անհատական ծրագրերում մեծ ուշադրություն է դարձվում կանխարգելիչ բուժզննումներին՝ նպատակ ունենալով վաղ փուլում հայտնաբերել տարբեր հիվանդություններն ու խնդիրները՝ դրանք առավել արդյունավետ բուժելու համար։- Մեքենայի ապահովագրություն - ստանդարտ ծրագրերի կողքին, ինչպես են ԱՊՊԱ, ԱՊԿԱ, ԿԱՍԿՈ, ընկերությունն առաջարկում է նաև լրացուցիչ, հետաքրքիր ծրագրեր, ինչպես նաև՝ կոմբո-փաթեթներ՝ ապահովագրելով հաճախորդներին տարբեր իրավիճակներից։- Դժբախտ պատահարներից ապահովագրություն - ստանդարտ ծրագրերի կողքին ընկերությունն առաջարկում է նաև ապահովագրություն, օրինակ, ամբողջ ընտանիքի համար կամ մարզական թիմերի։- Ճամփորդական ապահովագրություն – ընկերությունն առաջարկում է Travel Insurance-ի տարբեր ծրագրեր, որոնց շրջանակում հաճախորդը կարող է ապահովագրել նաև ճամպրուկը, թռիչքի հետաձգումը կամ չեղարկումը և այլն։ - Գույքի ապահովագրություն – ընկերությունը նաև առաջարկում է գույքի ապահովագրության այնպիսի ծրագիրը, որի շրջանակում հաճախորդն ապահովագրում է նաև բնակարանի ներքին հարդարումն ու համակարգերը, կրող կառույցները, շարժական գույքը, պատասխանատվությունը։- Ֆինանսական վնասների ապահովագրություն- Կենդանիների ապահովագրություն- Բեռների ապահովագրություն - միայն կորպորատիվ հաճախորդների համար- Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրություն - միայն կորպորատիվ հաճախորդների համար- Պատասխանատվության ապահովագրություն - միայն կորպորատիվ հաճախորդների համար
04.09.2026 | 11:25 Արժեթղթերի շուկա
«Հայաստանի կապիտալի շուկան ակտիվ է»․ «Դայմենշն»-ը գրանցել է տեղաբաշխումների ռեկորդային ծավալ
02.09.2026 | 10:34 Նորություններ
Բիբլոս Բանկ Արմենիան առաջարկում է մինչեւ 1 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում բիզնեսին
03.09.2026 | 17:40 Նորություններ
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
28.08.2026 | 17:44 Նորություններ
IDBank-ն առաջարկում է աշխատավարձը դարձնել ֆինանսական գործիք
02.09.2026 | 15:21 Նորություններ
ԵՄ Խորհուրդը հաստատել է հայկական ապրանքների ներմուծման ազատականացումը
28.08.2026 | 10:38 Նորություններ
Ռուսաստանցիների կեսից ավելին պատրաստ է օգտագործել թվային ռուբլին
06.08.2026 | 13:59 Նորություններ
Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի
07.08.2026 | 15:41 Նորություններ
IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին
07.08.2026 | 17:40 Նորություններ
Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում
25.08.2026 | 10:02 Հոդվածներ
«Մենք հաճախորդի երկրորդ օդաչուն ենք». Wilco-ի մոդելը
19.08.2026 | 10:26 Ֆինտեխ
Visa-ն եւ Mastercard-ը միացել են Agentic Payments Alliance-ին
10.08.2026 | 16:14 Ֆինտեխ
Revolut-ը լիարժեք եվրոպական բանկային լիցենզիա է ստացել
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau