Ռուսաստանցիների կեսից ավելին պատրաստ է օգտագործել թվային ռուբլին

28.08.2026 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #թվային ռուբլի #ՎՏԲ #հարցում

Ռուսաստանցիների կեսից ավելին՝ 62%-ը, պատրաստ է սեպտեմբերի 1-ից փորձել գործարքները թվային ռուբլով։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ՎՏԲ-ի հարցման արդյունքները։


Այն հարցվածներից, ովքեր պատրաստ են փորձել գործարքները թվային ռուբլով,  27%-ը կուզենար անմիջապես հաշիվ բացել, եւս 34%-ը պատրաստ է փորձել թվային ռուբլին, երբ խանութներում հանդիպի այս վճարման մեթոդին։

Հարցվածներն ամենից հաճախ ակնկալում են, որ թվային ռուբլին կօգտագործվի ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարման, ինչպես նաեւ պետությանը հասցեագրված՝ հարկերի, տուրքերի եւ տուգանքների վճարման համար (44%): Եվս 41%-ը կողմ է դրա օգտագործմանը պետական վճարումների, իսկ 39%-ն՝ անձից անձ փոխանցումների համար: Հինգից մեկը դիտարկում է ցածր միջնորդավճարով միջազգային փոխանցումները, իսկ 15%-ը հետաքրքրված է սմարթ պայմանագրերի վրա հիմնված ավտոմատացված գործարքներով:

Թվային ռուբլու հիմնական առավելությունների շարքում ռուսաստանցիները նշել են փոխանցումների եւ վճարումների համար միջնորդավճարների բացակայությունը կամ դրանց նվազեցումը (59%): Միաժամանակ, 40%-ը նշել է այն փաստը, որ միջոցները կպահվեն Ռուսաստանի բանկի հարթակում, իսկ հասանելիությունը հաշիվներին հնարավոր կլինի ապահովել բանկային տարբեր հավելվածներից: 27%-ը նշել է պետական ծախսերի ավելի մեծ թափանցիկությունը, յուրաքանչյուր հինգերորդը՝ սմարթ պայմանագրերի ներդրումը, իսկ 14%-ը՝ դեպի արտասահման արագ փոխանցումներ կատարելու հնարավորությունը:

Հարցված ռուսաստանցիների 66%-ը պատրաստ է աշխատավարձը ստանալ թվային ռուբլով, սակայն միայն 16%-ն է ակնկալում ստանալ այն առանց լրացուցիչ պայմանների։ Եվս 43%-ը հույս ունի բոնուսների կամ այլ արտոնությունների, իսկ 7%-ը կհամաձայնվի, եթե թվային ռուբլով աշխատավարձը վճարելու որոշումը կայացնի իրենց գործատուն կամ պետությունը։

Հարցումն անցկացվել է 2026 թվականի օգոստոսին՝ Ռուսաստանի 100 000-ից ավելի բնակչություն ունեցող քաղաքներում բնակվող 18-ից 65 տարեկան 1500 մարդկանց շրջանում: Մասնակիցները կարող էին ընտրել պատասխանի մի քանի տարբերակ:

Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնի օրենք, որը մեկնարկում է թվային ռուբլու զանգվածային ներդրումը։
Դիտում՝ 5261

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW