Սեպտեմբերի 25-27-ը Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ այցելուներին ներկայացնելով ավտոմեքենաների ձեռքբերման համար նախատեսված ֆինանսավորման լուծումներ: Մասնավորապես, Armenian Auto Show 3.0-ում Կոնվերս Բանկը կներկայացնի ցուցահանդեսի այցելու ֆիզիկական անձանց համար մշակված ավտովարկավորման առաջարկը: Այն հասանելի կլինի միայն ցուցահանդեսի օրերին՝ հատուկ պայմաններով:Բանկը Բիզնես հաճախորդներին կներկայացնի վարկային եւ լիզինգային լուծումներ՝ հնարավորություն տալով ընտրել հաճախորդների կարիքներին համապատասխան ֆինանսավորման տարբերակ, ձեռք բերել ավտոմեքենա եւ օգտագործել բիզնես նպատակներով։Որոշ սահմանված չափանիշների համապատասխանելու դեպքում հաճախորդներին հասանելի կլինեն նաեւ պետական աջակցության եւ բանկի գործընկերների ֆինանսավորման ծրագրերի շրջանակում նախատեսված առավելությունները, այդ թվում՝ քեշբեքերը։«Եթե առաջիկայում նախատեսում եք ավտոմեքենա ձեռք բերել անձնական օգտագործման համար կամ համալրել, արդիականացնել Ձեր բիզնեսը, սեպտեմբերի 25-27-ը այցելեք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։ Կոնվերս Բանկի տաղավարում մեր մասնագետները կներկայացնեն հասանելի ֆինանսավորման տարբերակները, կպատասխանեն Ձեր հարցերին եւ կօգնեն ընտրել Ձեր նպատակներին առավել համապատասխան լուծումը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3463