FOUNDER-ը ներկայացրել է Հայաստանում իր երկարաժամկետ զարգացման ծրագրերը

25.09.2026 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#FOUNDER

Սեպտեմբերի 22-ին Երեւանում կայացել է FOUNDER կառուցապատող ընկերության պաշտոնական բացումը։ Ընկերությունը ներկայացրել է Հայաստանում իր գործունեության ռազմավարությունը, ընթացիկ նախագծերն ու առաջիկա տարիների զարգացման ծրագրերը։


FOUNDER-ը Հայաստանի շուկա է մուտք գործում երկարաժամկետ տեսլականով։ Ընկերության ընթացիկ եւ նախատեսվող նախագծերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 650 000 քմ՝ ներառելով տարբեր մասշտաբների բնակելի եւ բազմաֆունկցիոնալ նախագծեր։

Ընկերության գործունեության հիմքում պատասխանատու ֆինանսական կառավարումն է, կառուցապատման որակը եւ այնպիսի նախագծերի իրականացումը, որոնք երկարաժամկետ արժեք կստեղծեն ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի համար:

FOUNDER-ը նախատեսում է ակտիվորեն համագործակցել Հայաստանի առաջատար բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների հետ՝ բնակարանների ձեռքբերման հասանելի ու հարմար ֆինանսավորման հնարավորություններ առաջարկելու նպատակով։ Ընկերությունում վստահ են՝ կառուցապատողի եւ ֆինանսական համակարգի արդյունավետ համագործակցությունը կարեւոր դեր ունի գնորդների վստահության, գործարքների թափանցիկության եւ նախագծերի կայուն իրականացման համար։

Ընկերության զարգացման ծրագրերը ներառում են նաեւ նոր աշխատատեղերի ստեղծում, տեղական եւ միջազգային մասնագիտական փորձի համադրում, ինչպես նաեւ շինարարական, ճարտարապետական, ինժեներական եւ սպասարկման ոլորտների մի շարք ընկերությունների ներգրավում։

Երեք նախագիծ՝ տարբեր բնակելի ձեւաչափերով

FOUNDER-ի նախագծերից ամենամասշտաբայինը Millennium Park-ն է, որը նախատեսվում է զարգացնել որպես լիարժեք քաղաքային թաղամաս։ Մարզահամերգային համալիրի հարեւանությամբ գտնվող տարածքում կկառուցվի շուրջ 16 բնակելի շենք՝ մոտ 2 400 բնակարանով։ Նախագիծը կներառի ընդարձակ կենտրոնական այգի, կրթական եւ մարզական ենթակառուցվածքներ, հանգստի գոտիներ, ինչպես նաեւ գրասենյակային ու առեւտրային տարածքներ։

Da Vinci Clubhouse-ը 116 բնակարան ունեցող պրեմիում դասի ակումբային բնակելի նախագիծ է՝ առանձնացված միջավայրով եւ սեփական ներքին ենթակառուցվածքով։

Tichina Five-ը հինգ մասնաշենքից բաղկացած ընտանեկան բնակելի համալիր է՝ ընդհանուր բարեկարգ տարածքով, կանաչ գոտիներով, մանկական խաղահրապարակով եւ ֆուտբոլային դաշտով։

«Տարբեր ձեւաչափերի այս նախագծերը միավորված են FOUNDER-ի ընդհանուր մոտեցմամբ՝ կառուցել ոչ միայն բնակելի շենքեր, այլ երկարաժամկետ արժեք ունեցող ամբողջական միջավայրեր։ Ընկերության համար առանցքային են ճարտարապետական որակը, էներգաարդյունավետ լուծումները, հանրային եւ կանաչ տարածքների զարգացումն ու մարդկանց առօրյա կարիքներին համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը»,- ասվում է հաղորդագրությունում:

FOUNDER-ի տեսլականն արտահայտված է ընկերության կարգախոսում՝ «Նախագծեր, որոնք դառնում են խորհրդանիշ»։
Դիտում՝ 561

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW