Սեպտեմբերի 1-ին «Օրրան» բարեգործական ՀԿ-ի սաները նոր ուսումնական տարին դիմավորել են անհրաժեշտ պարագաներով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ։ «Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա ողջ հասույթը՝ 4․719․020 դրամ, Իդրամ եւ IDBank ընկերությունները փոխանցել են «Օրրան»-ին։ «Այս համագործակցության նպատակը նոր ուսումնական տարին երեխաների համար տոն դարձնելն է։ Երեխաներն անգամ կատակում էին, որ նոր իրերով դպրոց գնալու ցանկությունն ավելի մեծ էր։ Մենք շատ օգտատերեր ունենք, որոնք հատուկ ընտրում են Idram&IDBank հավելվածով վճարումները, որպեսզի Իդրամն ու IDBank-ն իրենց յուրաքանչյուր վճարումից 1 դրամ ուղղեն որեւէ հիմնադրամի։ Մեզ համար սա շատ կարեւոր է, որովհետեւ բարեգործությունը միայն միջոցներ տրամադրելը չէ, այլ նաեւ նպաստելն է այն բոլոր միջոցառումների ու ծրագրերի զարգացմանը, որոնք մեկ որոշման արդյունքում կարող են կյանքեր փոխել», - նշել է Իդրամի եւ IDBank-ի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։ Օգոստոս ամսվա «Մի դրամի ուժը» նախաձեռնության արդյունքներն ընկերությունների ներկայացուցիչներն ամփոփել են «Օրրան»-ում՝ երեխաների պատրաստած գեղեցիկ միջոցառման, երգ ու պարի եւ սեպտեմբերյան վառ տրամադրության ուղեկցությամբ։«Բարեգործությունը վարակիչ է․ երբ մարդը մեկ անգամ օգնում է ու զգում դրա կարեւորությունը, այլեւս երբեք կանգ չի առնում։ Ուրախ ենք, որ Իդրամն ու IDBank-ը որպես այս կարեւոր նախաձեռնության շահառու մեզ ընտրեցին նոր ուսումնական տարվան ընդառաջ, քանի որ մենք տեսնում ենք, թե որքան կարեւոր է երեխաների համար պատշաճ հագնված, նոր պայուսակով ու գրենական պիտույքներով դպրոց գնալը՝ լիարժեքության զգացում ունենալով», - ասել է «Օրրան» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր-տնօրեն Արմինե Հովհաննիսյանը։««Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային եւ կրթական կարեւոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին միանալու համար անհրաժեշտ է պարզապես վճարումները կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին»,- ասվում է հաղորդագրությունում:Իդրամ եւ IDBank ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3206