Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունն ու Վանի առեւտրաարդյունաբերական պալատը հայտարարել են, որ «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ տնտեսական ու առեւտրային հարաբերությունների զարգացումը զգալի ներդրում կունենա ոչ միայն երկու երկրների գործարար համայնքների, այլեւ՝ սահմանամերձ շրջանների, ինչպես նաեւ Վանի ու Երեւանի տնտեսական եւ սոցիալական զարգացման գործում»: 04.09.2026 | 11:42 ՀԱԳՄ նախագահ. Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է էապես փոխել իրավիճակը Իրենց ուղերձում նրանք սեպտեմբերի 3-4-ը Երեւանում կայացած երկկողմ հանդիպումները համարել են կարեւոր ու նշանակալի քայլ՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ու տնտեսական համագործակցության զարգացման առումով։«Մենք հավատում ենք, որ գործարար աշխարհը կարող է զգալի ներդրում ունենալ փոխըմբռնման, վստահության եւ ընդհանուր տնտեսական շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացման գործում՝ անկախ սահմաններից եւ քաղաքական տարաձայնություններից։ Մենք կարեւորում ենք երկու երկրների միջեւ առեւտրի ծավալների աճը, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանային անցակետերի բացումն ու սահմանային անցումների փոխադարձ դյուրացումը, տրանսպորտային կապերի բարելավումը եւ առկա հաղորդակցային ուղիների ավելի արդյունավետ օգտագործումը, գործարարների միջեւ փոխադարձ այցելությունները եւ երկկողմ ձեւաչափով (B2B) հանդիպումների ավելացումը, համատեղ ներդրումների եւ արտադրությունների հնարավորությունների գնահատումը, համագործակցության ամրապնդումը զբոսաշրջության, լոգիստիկայի, գյուղատնտեսության, սննդի, տեքստիլի, արդյունաբերության ալ ճյուղերում եւ ծառայությունների ոլորտներում, ինչպես նաեւ՝ գործարար աշխարհում կորպորատիվ հաղորդակցության կայուն հաստատումը։ 04.09.2026 | 12:27 «Հայաստանի եւ Թուրքիայի արդյունաբերությունները կարող են լրացնել միմյանց» Կարծում ենք, որ սահմանային անցակետերի բացումը նշանակում է ոչ միայն առեւտրի խթանում, այլեւ՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարեւոր քայլ, որը կծառայի երկու երկրների ժողովուրդների միջեւ շփումների, տնտեսական փոխգործակցության ու փոխադարձ վստահության ամրապնդմանը: Սահմանների բացումն առեւտրի, ներդրումների, զբոսաշրջության եւ մշակութային փոխգործակցության համար մեծ նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտման գործում:Վանը կարող է դառնալ Թուրքիայի եւ Կովկասի միջեւ առեւտրի ու լոգիստիկայի բնական կամուրջ, եւ Վանի ու Երեւանի միջեւ տնտեսական հարաբերությունների ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային առեւտրի զարգացմանն ու երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ամրապնդմանը։Երեւանում հաստատված կապերը չպետք է մնան միայն գործնական հանդիպումներ. դրանք պետք է շարունակվեն փոխադարձ այցելություններով, առեւտրային կապերով ու կոնկրետ համագործակցությամբ: Մենք ընդգծում ենք, որ այս գործընթացը մշտական եւ կայուն դարձնելու ամենակարեւոր քայլերից մեկը սահմանային անցակետերի բացումն ու կանոնավոր առեւտրային ուղիների ստեղծումն է:Գործարար համայնքների միջեւ այս շփումները դիտարկում ենք որպես կառուցողական նախաձեռնություն, որը սոցիալ-տնտեսական առումով նպաստում է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին ու Հարավային Կովկասի հեռանկարին, եւ մեր վճռականությունն ենք հայտնում շարունակել ջանքերը փոխադարձ վստահության ամրապնդման, առեւտրային հարաբերությունների զարգացման, սահմանային անցակետերի բացման եւ տարածաշրջանային խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու համար։ 04.09.2026 | 12:02 ԵՄ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունն ու Վանի առեւտրաարդյունաբերական պալատը համակարծիք են, որ առեւտուրը փոխադարձ վստահության ամրապնդման ամենահզոր գործիքներից մեկն է. սահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները, իսկ տնտեսական համագործակցությունը նպաստում է երկարատեւ հարաբերությունների հաստատմանը,- ասվում է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Վանի առեւտրաարդյունաբերական պալատի հայտարարությունում: Tweet Դիտում՝ 641