Ամիօ Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը ռեկորդային կարճ ժամկետում ավարտելու մասին։ Թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ ՀՀ դրամ, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 9.75%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։Ամիօ Բանկի պարտատոմսերի նախորդ թողարկումը եւս ամբողջությամբ տեղաբաշխվել էր նախատեսված ժամկետից զգալիորեն շուտ․ 6 մլրդ ՀՀ դրամ ծավալով տրանշի տեղաբաշխումն ավարտվել էր ընդամենը 30 ժամում։«Երկու հաջորդական թողարկումների նկատմամբ ձեւավորված բարձր պահանջարկը վկայում է Ամիօ Բանկի նկատմամբ ներդրողների կայուն վստահության եւ առաջարկվող ներդրումային գործիքի գրավչության մասին»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ։Ամիօ Բանկում հիշեցրել են, որ պարտատոմսերից ստացվող արժեկտրոնային եկամուտը մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։Պարտատոմսերի պայմաններին եւ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ թողարկման Ծրագրային ազդագրում։Ամիօ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 348