Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է 120 ռադիո եւ 45 նոր աուդիոգիդերով։ Աուդիոգիդերը հինգ լեզվով են՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ չինարեն։ Շուտով կավելանան նաեւ իսպաներենն ու իտալերենը։ «Այս ներդրումը շատ կարեւոր է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար, քանի որ այն բարձրացնում է թանգարանի աշխատանքների արդյունավետությունը։ Օրինակ, ռադիոգիդերի միջոցով սրահում միաժամանակ կարող են մի քանի էքսկուրսավարներ աշխատել եւ առանց աղմուկի, առանց միմյանց խանգարելու մեծ խմբերի սպասարկել, իսկ աուդիոուղեցույցն օգնում է դառնալ ինքդ քո էքսկուրսավարը՝ որոշելով շրջայցի տեմպը»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։««Ստեփան Գիշյան» հիմնադրամն այն հաստատություններից է, որը մշտապես օգնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Առաջին համատեղ ծրագիրը մենք իրականացրեցինք 2020թ.–ին, երբ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերեցինք պրոյեկտորներ, որոնք մինչեւ այսօր գործածվում են թանգարանում։ Սա մեր երկրորդ հաջող համագործակցությունն է, որի շնորհիվ մենք ունեցանք 120 ռադիոգիդ եւ 45 աուդիոգիդ»,- ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: Tweet Դիտում՝ 1451