Հայաստանում Մոնտեսսորի մեթոդաբանության պատմությունն արդեն 15 տարվա ճանապարհ ունի։ 35 երեխայով իր գործունեությունը սկսած փոքրիկ կենտրոնն այսօր վերածվել է զարգացող կրթական համակարգի՝ երկու կենտրոնով եւ նոր՝ «Մոնտեսսորի Սիթի» մասնաշենքով։ Այստեղ երեխաների զարգացումը կառուցված է ինքնուրույնության, փորձելու եւ սեփական գործողությունների արդյունքը հասկանալու գաղափարի շուրջ։ Հատուկ միջավայրը եւ Մոնտեսսորիի մեթոդաբանությանը համապատասխան պարագաները երեխաներին հնարավորություն են տալիս սովորել խաղի, փորձի եւ ամենօրյա գործունեության միջոցով։Նոր կենտրոնի ստեղծումը պահանջել է նաեւ զգալի ներդրումներ, այդ թվում՝ էներգաարդյունավետ լուծումների ուղղությամբ։ Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ մասնաշենքում տեղադրվել են արեւային վահանակներ, որոնք հնարավորություն կտան նվազեցնել էներգիայի ծախսերը եւ խնայված միջոցներն ուղղել կենտրոնի հետագա զարգացմանը։Իսկ զարգացման հաջորդ նպատակը սեփական դպրոցն է՝ եւս մեկ քայլ դեպի Հայաստանում Մոնտեսորի կրթական միջավայրի ընդլայնում։Տեսանյութն՝ այստեղ:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1025