Հայտնի են 2026-2027 ուստարում Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակի արժանացած ԵՊՀ 5 ուսանողների անունները․ յուրաքանչյուրը ստացել է 1 միլիոն դրամ։ Բանկից հիշեցնում են, որ կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2023 թ․ բանկի ու ԵՊՀ-ի միջեւ կնքված համագործակցության հուշագրով եւ շարունակվում է արդեն 4-րդ տարին անընդմեջ։Այս տարի երիտասարդներն ընտրվել են Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ եւ 4-րդ կուրսերից։ Հաշվի է առնվել նրանց ուսման առաջադիմությունը, հասարակական եւ ներբուհական ակտիվությունը, մասնակցությունը կամավորական աշխատանքներին, ինչպես նաեւ ներգրավվածությունն ինտելեկտուալ եւ գիտական միջոցառումներում ու գիտահետազոտական աշխատանքներում։Նշվում է, որ ծրագիրը ներդրվել է՝ երիտասարդներին մոտիվացնելու եւ նրանց մեծ հաջողությունների ոգեշնչելու նպատակով։ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակային ծրագրի մեկնարկից ի վեր՝ անվանական կրթաթոշակ եւ ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ 30 ուսանողի։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1029