Ակբա բանկի աշխատակիցները պլաստիկից մաքրել են Սեւանա լճի 2 կմ երկարությամբ տարածք

26.08.2025 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ
«Մաքուր ապագա Սեւանա լճի համար» ծրագրի շրջանակում Ակբա բանկը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համագործակցությամբ նպաստում է Հայաստանի ամենամեծ ջրային ռեսուրսի մաքրմանը պլաստիկից ու այլ թափոններից։

Կամավորական աշխատանքի շրջանակում Ակբա բանկի աշխատակիցները մաքրել են ավելի քան 2 կմ ափամերձ տարածք՝ տեսակավորելով պլաստիկն ու այլ թափոնները, որոնք ուղարկվել են վերամշակման։ 

Ակբա բանկից հայտնել են, որ այս նախաձեռնությանը միացել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Հայաստանում բնապահպանական մշակույթի զարգացման եւ շրջակա միջավայրի պահպանությանը նպաստելու համար։

«Մեր կարեւոր նպատակն է, որ 100% մաքուր Հայաստան ունենանք։ Սեւանի ավազանը դրա մի մասն է, եւ բոլորս պետք է փորձենք մեր ջանքերի միջոցով հասնել դրան։ Այստեղ ոչ միայն իրականացնում ենք տարածքը թափոններից մաքրելու աշխատանքներ, այլեւ իրականացնում ենք տեսակավորում ու հետեւում դրա հետագա վերամշակման աշխատանքներին»,– նշել է «Մաքուր ապագա Սեւանա լճի համար» ծրագրի ղեկավար, NABU Հայաստանի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը։

«Մաքուր ապագա Սեւանա լճի համար» ծրագիրն իրականացվում է NABU-ի, FPAN-ի եւ ISSD-ի համագործակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։
 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Դիտում՝ 3984
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW